Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի հիման վրա։         
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

«Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Աբովյան համայնքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը (մատուցումը), կապահովվի պատշաճ ծառայություն, ինչպես նաև չի խոչընդոտի համայնքի բնակչության բնականոն կյանը։

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

 Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.

Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների պատշաճ իրականացում (մատուցում)։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների պատշաճ իրականացում՝ չխոչընդոտելով համայնքի բնակչության բնականոն կյանը։

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ                                            ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

 

  • Discussed

    19.07.2022 - 04.08.2022

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3403

Print