ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՄԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N425 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելո մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի N 425 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի «Բժշկական ամլացումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 425 որոշմամբ Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական ամլացման կարգի համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։
Բժշկական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի «Բժշկական ամլացումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 425 որոշմամբ հաստատված բժշկական ամլացումն իրականացնելու կարգը բխում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Օրենքի 9-րդ հոդվածի դրույթներից: Հաշվի առնելով այն, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Օրենքում կատարվել են փոփոխություններ, ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը ր պայմանները լիազորող նորմ հանդիսացող հոդվածները համապատասխանեցնել « Մարդու վերարատադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Օրենքի գործող կարգավորումների հետ, միաժամանակ նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները համապատասխանեցնել արդի բժշկագիտության պահանջներին:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ապահովել բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական ամլացման կարգի և պայմանների իրավական կարգավորում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում լիազորող նորմերը կապահովվեն իրավական հիմքերը և կկանոնակարգվի բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական ամլացման գործընթացը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում: