ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և գործընթացը կանոնակարգելու նպատակով և ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 22-րդ կետի պահանջով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայում ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ գլխով սահմանված կարգավորումները վերաբերվում են միայն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար վերջիններիս կառավարումն իրականացնող լիազորված մարմինների կողմից իրենց իսկ բյուջեի և գնումների պլանի համաձայն իրականացվող գնումներին՝ բնութագրերի կազմումը, պայմանագրերի կառավարումը և վճարումների կատարումը թողնելով կազմակերպության իրավասությանը:
Իսկ ներկայացրած նախագծով ձեռքբերումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային միջոցառումների շրջանակներում ցանկացած իրավակազմակերպական ձև ունեցող առողջապահական կազմակերպության համար, Առողջապահության նախարարության գնումների պլանի համաձայն, իրականացնելով թե գնման (այդ թվում` բնութագրերի կազմում, պայմանագրերի կառավարում և վճարումների կատարում) և թե բաշխման ընթացակարգերն ամբողջությամբ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող կարգավորումն այլընտրանքային ձևով փոխլրացնում է ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ գլխով սահմանված կարգավորումները, տալով լրացուցիչ հնարավորություններ բարելավելու երկրի առողջապահության ոլորտի տեխնիկական հագեցվածությունը, ուստի ներկայացրած նախագիծը մշակվել է այդ օրենսդրական բացը լրացնելու նպատակով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակիցները:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ կիրականացվի պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կանոնակարգված գործընթաց:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, կետ 4.5, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշման Հավելվածի 22-րդ կետի պահանջով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
-
Discussed
12.07.2022 - 27.07.2022
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3511
Print