Under development
«Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2022 թվականի N - Լ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- հաստատել թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.
2) մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման ընթացիկ գնահատում: Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում.
3) 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման վերջնական գնահատում: Կայուն զբաղվածության չափանիշը 50 տոկոսից բարձր լինելու դեպքում միջոցառումը դարձնել զբաղվածության պետական ծրագիր։
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
___________ ___-ի N ____ - Լ որոշման
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Միջոցառման նպատակն է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ թափուր աշխատատեղը համալրելու համար։
- Միջոցառման շրջանակներում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին և մինչև սույն միջոցառման համար դիմում ներկայացնելը երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, ու նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
- Միջոցառման մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում՝ զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
- Միջոցառումն իրականացվում է այն դեպքում, երբ աշխատաշուկայում բացակայում են գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղին ներկայացվող պահանջներին համապատասխան հմտություններ և կարողություններ ունեցող անձինք։
- Միջոցառումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝
- մասնագիտական ուսուցման կազմակերպում.
2) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։
- Միջոցառմանը մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում տարածքային կենտրոն։
- Գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ՝ նշելով այն համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները։
- Տարածքային կենտրոնը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար, հիմք ընդունելով միջոցառման 7-րդ կետում նշված պահանջները, գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կատարում է միջոցառման մեջ ընդգրկման ենթակա անձանց ընտրություն և ձևավորում է ցուցակ:
- Տարածքային կենտրոնը ցուցակը ձևավորելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը (անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն) և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց։
- Գործատուն ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և առաջարկում տարածքային կենտրոնին՝
1) իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում (շարունակական մասնագիտական զարգացում) (այսուհետ՝ մասնագիտական ուսուցում)՝
ա. իր մոտ կամ
բ. իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում կամ
գ. իր պահանջներին համապատասխան՝ ծառայության կողմից առաջարկվող ուսումնական կազմակերպությունում, որն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) շահառուի համար իր մոտ կազմակերպել աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց։
ԳԼՈՒԽ 2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
- Շահառուի մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է միջոցառման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
- Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև հինգ ամիս տևողությամբ իրականացվող մասնագիտական ուսուցման համապատասխան դասընթացում և տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կամ գործատուի հետ կնքված մասնագիտական ուսուցման իրականացման պայմանագրի պատճենը։
- Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին վճարվում է՝
- ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով,
- կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով։
- Ուսման վարձի փոխհատուցումն ու կրթաթոշակը ծառայությունը մինչև մասնագիտական ուսուցման դասընթացի յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը վճարում է շահառուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
- Մասնագիտական ուսուցման դասընթացն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ստացած վկայականի պատճենն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`
- գործատուին և տարածքային կենտրոն՝ ուսումնական հաստատությունում մասնագիտական ուսուցում անցնելու դեպքում,
- տարածքային կենտրոն` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման իրականացման դեպքում:
- Սույն միջոցառման 15-րդ կետում նշված վկայականն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով։
- Շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար 25 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
- Սույն միջոցառման 13-րդ կետում նշված՝ շահառուին վճարված ֆինանսական միջոցները «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա են վերադարձման՝
1) գործատուի կողմից՝
ա. ամբողջությամբ, եթե նա հրաժարվում է սույն միջոցառման 16-րդ կետում նշված ժամկետում առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ լուծում է աշխատանքային պայմանագիրը մինչև պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի,
բ. 50 տոկոսի չափով, եթե նա լուծում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալուց հետո մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի.
2) շահառուի կողմից՝
ա. ամբողջությամբ, եթե նա հրաժարվում է սույն միջոցառման 16-րդ կետում նշված ժամկետում առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ լուծում է աշխատանքային պայմանագիրը մինչև պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալը, ինչպես նաև այն դեպքում, երբ շահառուն միջոցառման մեջ ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ սույն միջոցառման 15-րդ կետում սահմանված ժամկետում չի ներկայացրել համապատասխան վկայական, բացառությամբ հարգելի պատճառով մասնագիտական ուսուցման դասընթացի չներկայանալու հիմքերի առկայության դեպքում։ Մասնագիտական ուսուցման դասընթացին չներկայանալու հարգելի պատճառները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 հավելվածով,
բ. 50 տոկոսի չափով, եթե նա լուծում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալուց հետո մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքի, երբ մեկամսյա ժամկետում անցնում է այլ աշխատանքի նույն գործատուի մոտ կամ աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ՝ առնվազն սույն միջոցառման 16-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։
ԳԼՈՒԽ 3. ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
- Գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն իր մոտ կազմակերպելու դեպքում` տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։
- Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով։
- Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուին տրամադրվում է փոխհատուցում`
1) շահառուի աշխատավարձի վճարման համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով․
2) շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար վեց ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար 25 000 դրամի չափով.
3) իր մոտ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անձի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու դեպքում՝ կազմակերպող մասնագետին երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով 34 000 դրամի չափով գումար վճարելու նպատակով:
- Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի վերաբերյալ՝ կցելով նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը։
- Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:
- Ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։
- Միջոցառման շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա են ամբողջությամբ վերադարձման՝
1) գործատուի կողմից՝ եթե նա լուծում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը մինչև մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ մինչև 12 ամիս, գործողության ժամկետը լրանալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի.
2) շահառուի կողմից՝
ա․ եթե նա լուծում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը մինչև մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ մինչև 12 ամիս, գործողության ժամկետը լրանալը,
բ․ եթե շահառուն միջոցառման մեջ ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին։
ԳԼՈՒԽ 4. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ իրականացնում է գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգ:
- Միջոցառման ընթացիկ գնահատման համար հիմք է հանդիսանում աշխատանքի տեղավորման չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով․
Տչ |
|
Ը - Ա |
|
|
__________ |
||||
Ը |
Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,
Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,
Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:
- Միջոցառման վերջնական գնահատման համար հիմք է հանդիսանում կայուն զբաղվածության չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.
Զկչ |
|
Ը - (Ա - Ատ ) |
|
|
__________ |
||||
Ը |
Զկչ -ն` կայուն զբաղվածության չափանիշն է,
Ը-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,
Ա-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանցից` միջոցառմամբ նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,
Ատ -ն` միջոցառմամբ նախատեսված աջակցությունը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:
-
Discussed
11.07.2022 - 26.07.2022
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3587
Print