Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) նախաբանում բացակայում են լիազորող նորմերը: Բացի այդ, Որոշմամբ կարգավորվում են այնպիսի իրավահարաբերություններ, որոնք ներկայումս ժամանակավրեպ են:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ներկայումս այլ ակտերով արդեն իսկ կարգավորված կամ իրացված դրույթները:

Այսպես՝ Որոշման 1-ին կետով նախատեսված հաստիքային միավորների առավելագույն թվաքանակը ներկայումս ամրագրված է ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ:

Որոշման 2-րդ կետով նախատեսված դրույթը կարգավորված է  «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինն ապահովում է  «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված խնդիրների իրականացումը իր կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների միջոցով: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 5-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

  • համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.
  • համապատասխան նախարարության քրեակատարողական հիմնարկներում:

Որոշման 3-րդ կետի առնչությամբ հարկ է նշել, որ երկու քրեակատարողական հիմնարկների վերակազմակերպման գործընթացն ավարտված է՝ պայմանավորված ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N 1755-Ն որոշմամբ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեության դադարեցմամբ: Միևնույն ժամանակ, անցումային դրույթներում առաջարկվում է սահմանել դրույթ, որով իրենց գործունեությունը կշարունակեն ներկայումս գործող ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները:

Որոշման 4-րդ կետով սահմանված՝ հաստիքացուցակի և կանոնադրության հետ կապված հարցերը կարգավորված են համապատասխանաբար՝ «Քրեակատարողական ծառայության մասին» 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, համաձայն որի՝ համապատասխան նախարարը հաստատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների կառուցվածքները և հաստիքացուցակները, և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով, որի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Որոշման 5-րդ և 6-րդ կետերն արդեն իսկ իրացված են, և այդ դրույթների ամրագրումը, որպես այդպիսին, ժամանակավրեպ է:

Որոշման 7-րդ կետով սահմանված պահանջները ներկայումս կարգավորված են «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն՝ քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` նույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

Որոշման 8-րդ կետով նախատեսված բժշկական սպասարկման իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ, որի հավելված 2-ի 3-րդ կետի համաձայն՝ ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներն ու կենսաթոշակառուները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև դատախազները:

Որոշման 9-րդ կետի պահպանելու նպատակահարմարությունը ևս բացակայում է, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման մասին նորմատիվ իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

Միևնույն ժամանակ, Որոշման շրջանակներում առաջարկվում է սահմանել անցումային դրույթ առ այն, որ քրեակատարողական ծառայության բնականոն գործունեությունն, ինչպես նաև քրեակատարողական ծառայության վարչական շենքերի սպասարկումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընդգրկված մինչև 125 պայմանագրային աշխատողները իրենց գործունեությունը չեն դադարեցնում և շարունակում են:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ուժը կորցրած ճանաչել որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանում ամրագրված դրույթները կամ արդեն իսկ կարգավորված են կամ ժամանակավրեպ են:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով ուժը կորցրած կճանաչվեն արդեն իսկ օրենսդրական մակարդակում կարգավորված կամ ժամանակավրեպ դրույթները:

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումը ուժն կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումը ուժն կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։

 

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշումը ուժն կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

  • Discussed

    11.07.2022 - 26.07.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3235

Print