Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆՏՈՒՐՔԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է միջպետական ոչ կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումների  կանոնակարգմամբ:

 

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս միջպետական ոչ կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումների  ոլորտում առկա են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների անվան տակ իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ: Վերհսկողություն իրականացնող մարմինը` ՀՀ տրանսպորտային տեսչությունը, սահմանային անցակետերում չունենալով վերահսկողություն իրականացնելու իրավասություն, հնարավորություն չունի դաշտը լիարժեք վերահսկելու: Արդյունքում փոխադրողների կողմից չի ապահովվում ուղևորափոխադրումների սպասարկման որակն ու անվտանգությունը:

 

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է լիցենզավորել կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, իսկ սահմանային անցակետերում միջպետական ուղևորափոխադրումների վերահսկողությունը վերապահել մաքսային ծառայության պետական լիազոր մարմնին:

 

2.Կարգավորման առարկան  

  1. Lիցենզավորել ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական և Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին:
  2. Լիցենզավորումը իրականացնել էլեկտրոնային եղանակով:
  3. Լիցենզիայի պետական տուրքի չափը սահմանել 100 000 դրամ տարեկան, իսկ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար` 10 000 դրամ տարեկան:
  4. Ներդնել պարտադիր ապահովագրության համակարգ: Սահմանել լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրման պահանջ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
  5. Ուղևորափոխադրումներ իրականացնողների հարկային պարտավորությունների կատարման և միջպետական ուղևորափոխադրումների իրականացման մասով վերահսկողության վերապահում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթով ակնկալվում է լիցենզավորել կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, որի արդյունքում դրանք կունենան հավաքակայան, կիրականացվի նախաուղերթային բուժ և տեխզննություն, տրանսպորտային միջոցները կլինեն անվտանգ, անձնակազմի որակավորում կիրականացվի, բարձրացնելով փոխադրման անվտանգությունը: Լիցենզավորման դեպքում հնարավոր կլինի վերահսկելի դարձնել ամբողջ հանրապետթություն շահագործվող տրանսպորտը: Լիցենզավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կփոխանցվի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին` վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար կտրվեն թույլտվություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես էլեկտրոնային եղանակով կփոխանցվի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին` վերահսկողություն իրականացնելու նպատակով: Թույլտվությունների բացակայության դեպքում կարգելվի ՀՀ պետական սահմանի հատումը տրանսպորտային միջոցների կողմից:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն մեջ:
  2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. ՀՀ օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
  3. Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. Օրենքների նախագծերը տեղադրվել են համացանցում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  www.mtcit.am կայքում և https://brisk-cms.e-draft.am կայքում:

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծերի մշակման փուլում կազմակերպվել են քննարկումներ հասարակական կազմակերպությունների և տաքսի ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողների ներկայացուցիչների հետ:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

 

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

 

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

 

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի մուտքերի ավելացում:

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

  • Discussed

    08.10.2017 - 27.10.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9243

Print