ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2011 թվականի հունիսի 23-ի 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-376-Ն օրենքը, ինչի արդյունքում փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք չեն տարածվել միևնույն հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշմամբ սահմանված դրույթների վրա։ Արդյունքում առաջացել են անհամապատասխանություններ իրավական ակտերի միջև՝ անձնագրի տրամադրման կարգի վերաբերյալ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի
եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն կատարվի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել միևնույն հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների անհամապատասխանությունից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
07.07.2022 - 28.07.2022
-
Type
Decision
-
Area
Constitutional and administrative legislation
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 4218
Print