Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 743 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի N 743-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական և ոչ պետական բուհերի հեռակա ուսուցման ընդունելության  գործընթացը բարելավելու  անհրաժեշտությամբ:

 2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի N 743-Ն հրամանով հաստատված կանոններով  կարգավորում են Հայաստանի Հանրապետության միայն պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման ընդունելության գործընթացի հետ կապված հարաբերությունները: Համաձայն կանոնների՝ դիմորդն իր ընտրությամբ կարող է հայտագրել և մասնակցել միայն մեկ բուհի ընդունելության մրցույթին` հանձնելով սահմանված քննությունները:

Ներկայացված նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական

 մոտեցմամբ, ինչ կիրառվել է առկա ուսուցման ընդունելության ժամանակ, նկատի ունենալով նաև տվյալ տարվա համար Կառավարության կողմից բուհերի ընդունելության համար (ըստ առկա, հեռակա ուսուցման ձևերի) համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և քննությունների ցանկը:   Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, կազմակերպման, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Գործող կանոններով սահմանված է, որ դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են բուհում:

Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման նաև առցանց եղանակ՝  ընդունելության քննությունները և մրցույթը կազմակերպող ԳԹԿ-ի կողմից և համապատասխան կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ և կանոնակարգված դարձնել գործընթացը: Միաժամանակ, նախագծով սահմանվել է, որ հեռակա ընդունելության գործընթացին առնչվող կարգավորումները տարածվում են հավատարմագրված ոչ պետական բուհերի վրա:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի N 743-Ն հրամանով հաստատված հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է մի շարք այլ խմբագրական բնույթի փոփոխություններով:

 3. Ակնկալվող արդյունքը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ  կապահովվի բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ընդունելության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի N 743-Ն հրամանում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի նվա­զեց­ում:

  • Discussed

    06.07.2022 - 22.07.2022

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4254

Print

Suggestions

Mariam Movsisyan

20.07.2022

3.-րդ կետը "Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից" անթույլատրելի է, քանի որ փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ ուսումնական տարվանից, նման մոտեցում ընդունելությունից 2-3 ամիս առաջ մոտեցումների փոփոխության, որը որդեգրել է նախարարությունը անթույլատրելի է կրթության ոլորտում։ Պետք է խաղի կանոները փոխելուց առաջ, խաղացողները տեղեկանան ընտրություն կատարելուց առաջ։

Կարեն Մարտիրոսյան

18.07.2022

Առաջարկում եմ հրաման ուժի մեջ մտնի 2023֊2024ուս տարում ավելորդ խնդիրներից ու կազմակերպական խնդիրներից խուսափելեւ համար։

See more