«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-Ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
…. …….. 2022 թվականի N …..-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 11-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Եթե էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով, ապա տվյալ գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ գնման ձևի կիրառման համար սահմանված պահանջները:»,
2) 21-րդ կետի 1-ին ենթակետի.
ա. «ա» պարբերության մեջ «մակնիշի» բառը փոխարինել «մոդելի» բառով,
բ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի: Ընդ որում, գնումները սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով չիրականացնելու դեպքում, ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից, բացառությամբ պատվիրատուի ղեկավարի հետ գրավոր համաձայնեցված դեպքերի: Սույն պարբերությամբ նախատեսված, ինչպես նաև գնումների պլանում գնման մրցակցային ձևը մեկ անձից գնման ձևով փոխելու դեպքում պատվիրատուի ղեկավարի լիազորությունն իրականացնում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատվիրատուների դեպքում՝ մարմնի ղեկավարը, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարը, »,
գ. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև գնման ընթացակարգը երկու փուլով մրցույթի ձևով կազմակերպվելու դեպքում՝ հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար հայտով ներկայացվելիք փաստաթղթերը: Ընդ որում, շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում գնային պայմանի համար սահմանվող չափանիշը չի կարող պակաս լինել քսան և ավել երեսուն միավորից.»,
3) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ ՝ բացառությամբ գնումը սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով կատարելու դեպքերի: Ապրանքների գնման դեպքում հղումներ օգտագործելիս ներկայացվում են որպես համարժեք առաջարկվող ապրանքների ֆիրմային անվանումը, մոդելը և արտադրողը:»
4) 23-րդ կետի.
ա. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Եթե գնումների միասնական անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերում ներառված՝ վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում ներառված լինելու հանգամանքի.»,
բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ռազմական դրություն հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինված ուժերում ուժեղացված աշխատանքային ռեժիմ սահմանելու, ինչպես նաև մատակարարումը, կատարումը և մատուցումը դադարեցված՝ կենսական նշանակություն ունեցող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների՝ այլընտրանքային ապրանքներով, աշխատանքներով և ծառայություններով փոխարինելու անհնարինության կամ ապրանքների դեպքում՝ պահուստներում բացակայության հետևանքով առաջացած և պետության կարիքների բավարարման նպատակով հրատապ համարվող գնումների կատարման դեպքում անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: »,
գ. 6-րդ ենթակետում «ծրագրային ապահովման» բառերը փոխարինել «մասնագիտական վերապատրաստման, ծրագրային ապահովման մշակման (սպասարկման)» բառերով,
5) 32-րդ կետի.
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. իր կողմից հաստատված հավաստում՝ հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր և իրեն փոխկապակացված անձանց համապատասխանության մասին,»,
բ. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28) խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև գնման ընթացակարգը երկու փուլով մրցույթի ձևով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը:»,
6) 40-րդ կետի.
ա. 5-րդ ենթակետում «օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերից հետո լրացնել «1-ին կետի» բառերը,
բ. 6-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև գնման ընթացակարգը երկու փուլով մրցույթի ձևով կազմակերպվելու դեպքում ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականն ամենաբարձրն է: Մասնակիցներին տրված գնահատականների հավասարության դեպքում, կամ եթե գնումն իրականացվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա, ապա՝»,
7) 56-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության կամ» բառերը,
8) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Մասնակիցների՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.
2) բացի հայտարարությունից, սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:»,
9) 69-րդ կետի 1-ին ենթակետում «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով,
10) 71-րդ կետի.
ա. 1-ին ենթակետում « եթե գնումն իրականացվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված հիմքերով, ապա՝» բառերը փոխարինել «եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, ապա՝» բառերով,
բ. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա.հրավերը գնման հայտում նշված մասնակիցներին ուղարկվում է միաժամանակյա ծանուցմամբ՝ այն նույն օրը հրապարակելով նաև տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված դեպքի,»,
գ. 2-րդ ենթակետից հանել ««ա» պարբերության» բառերը,
11) 82-րդ կետում «տասնհինգ» բառը փոխարինել «հինգ» բառով,
12) 84-րդ կետի.
ա. 1-ին ենթակետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,
բ. 2-րդ ենթակետում «տասն» բառը փոխարինել «երեք աշխատանքային» բառերով,
13) 85-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով, իսկ «երեսուն» բառը փոխարինել «տասն» բառով,
14) 86-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է առաջին փուլի հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ:»
15) 87-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Երկրորդ փուլի հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում բացվում են մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը։»,
16) 96-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«96. Մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`
1) նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,
որտեղ`
ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,
ՆԳ-ն նվազագույն գինն է,
ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,
2) տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄԳ = (ԳՄ X ԳԳ) + (ՏԱ X ՏԳ),
որտեղ`
ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,
ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,
ՏԱ-ն մասնակցի տեխնիկական առաջարկին տրված միավորն է.
ԳԳ-ն երկրորդ փուլի հրավերով սահմանված՝ գնային առաջարկին տրվող միավորն է.
ՏԱ-ն երկրորդ փուլի հրավերով սահմանված՝ տեխնիկական առաջարկին և որակավորման չափանիշներին տրվող միավորն է: »,
17) 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«98. Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, որի անհամաձայնության դեպքում այդ մասնակցի հայտը ևս մերժվում է, և բանակցությունների է հրավիրվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակիցը, որի անհամաձայնության դեպքում էլ մրցույթը հայտարարվում է չկայացած:»,
18) 20-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«XX. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ՝ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ»,
19) 120- րդ կետում «քրոջ» բառից առաջ լրացնել «թոռները,» բառը,
20) լրացնել նոր՝ 121-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«121. Մասնակիցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 12 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
06.07.2022 - 21.07.2022
-
Type
Decision
-
Area
Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 4147
Print