«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2022 թվականի N _____-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել hամայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022 թ. ……………………
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
_______________-ի N _____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են hամայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Ծրագիր) կամ Ծրագրի փոփոխությունների նախագիծը տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:
- Ծրագիրը կամ ծրագրում առաջարկվող յուրաքանչյուր փոփոխություն համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին և ներկայացնում է լիազոր մարմին՝ համաձայնեցման:
- Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը համաձայնեցնելու նպատակով համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:
- Դիմումին կից ներկայացվում են`
1) Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը.
2) Ծրագրի հիմնավորող փաստաթղթերը:
6. Դիմումի գրանցման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված Ծրագրի կամ փոփոխված Ծրագրի փաթեթը, որի արդյունքում համայնքի ղեկավարին ծանուցում է`
1) Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին.
2) Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև Համայնքի ղեկավարի կողմից լրակազմ փաթեթի ներկայացման օրը, բայց ոչ ավելի քան 10 աշխատանքային օրը.
3) Ծրագրի կամ փոփոխված Ծրագրի վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին:
7. Լիազոր մարմինը չի տրամադրում համաձայնություն, եթե`
1) Ծրագրով կամ փոփոխվող Ծրագրով նախատեսված միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին.
2) Ծրագրի փաթեթում բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
3) Ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով ծրագրի իրականացման համար համայնքին տրամադրված համայնքային մասհանումների չափը.
4) Ծրագրով նախատեսվող միջոցառումները չեն բխում մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերից և չունեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղվածություն.
5) Ծրագրերում նախատեսված միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները չեն համապատասխանում Կառավարության կողմից սահմանված՝ Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններին, դրանց առաջնահերթություններին:
8. Լիազոր մարմինը վերադարձնում է Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը լրակազմման, եթե դրանում առկա է սույն կարգի 7-րդ կետի 3-5-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը.
9. Լիազոր մարմինը մերժում է Ծրագրի կամ փոփոխված Ծրագրի վերաբերյալ համաձայնություն տալը, եթե Ծրագրում առկա է սույն կարգի 7-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև այն դեպքում, եթե սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված փաթեթը լիազոր մարմին չի ներկայացվում։
10. Ծանուցումն իրականացվում է թղթային տարբերակով դիմում ներկայացվելու դեպքում՝ թղթային, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ էլեկտրոնային տարբերակով:
11. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ Համայնքի ղեկավարին չի ծանուցում, ապա համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
-
Discussed
04.07.2022 - 19.07.2022
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2941
Print