Add to favourites

ՀՀՇՆ 31-03.04- «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ 31-03.04-  «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական հաստատությունների շենքերի կառուցման և/կամ վերակառուցման (այդ թվում տեխնիկական վերազինման) աշխատանքների, նախագծման, դրանց անվտանգ և մատչելի շահագործման նկատմամբ սահմանված օրենսդրական իրավակարգավորումները բավարար ծավալով չեն ներառում  նախադպրոցական հաստատությունների շենքերի ճարտարապետահատակագծային և կոնստրուկտիվ արդի լուծումների, ինչպես նաև նմանատիպ հաստատությունների բազմակի կիրառման օրինակելի նախագծերի մասով  (այդ թվում՝ նորմատիվ) պահանջներ, որոնք ենթակա են արդիականացման:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում ներկայումս, նախադպրոցական հաստատությունների շենքերի մասով ի հայտ եկած քաղաքաշինական խնդիրները դիտարկվում են.

  • ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014 թվականի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն հրամանի,
  • ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի12.2020 թվականի «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 95-Ն հրամանի, 
  • ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N2.III.1 Սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N857 հրամանի շրջանակներում, որոնք ամբողջությամբ չեն կարգավորում նախադպրոցական հաստատությունների շենքերին վերաբերող քաղաքաշինական խնդիրներն ու դրանց առանձնահատկությունները:

Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է նախադպրոցական հաստատությունների շենքերի առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ ծավալահատակագծային, ճարտարապետական և քաղաքաշինական  արդի լուծումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի հոկտեմբերի 27-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/36 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 100 օրացուցային օրը:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

ՀՀ արդարադատության նախարարության 27.05.2022 թվականի N /27.2/23244-2022 պետական իրավական փորձաքննության եզրակացությամբ առաջարկվել է նախագիծն ըստ առաջարկների և դիտողությունների լրամշակել և ներկայացնել քննարկման ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:  Նախագծի ամբողջական փաթեթը ներկայացվել է նշված տեսչական մարմին, որից հետո ՀՀ արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

       Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

  • Discussed

    01.07.2022 - 16.07.2022

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3909

Print