Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 1-ին մասում «64-րդ» բառից առաջ լրացնել «63.1-ին,» բառը:

          Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1-ին հոդվածով.

          «Հոդված 63.1. Ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքները

  1. ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 10 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
  2. ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող ԱՏԳ ԱԱ 0201, 0202, 0203, 0204, 0206, 0301, 0302, 0303, 0304, 0401, 0701, 0702, 0703, 0704, 0705, 0706, 0707, 0708, 0709, 0710, 0806, 0807, 0808, 0809, 0810, 1001, 1002, 1003, 1004, 1005 ծածկագրերին դասվող գյուղատնտեսական արտադրանքի օտարումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սույն կետի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաև սպանդանոցային ծագման մսեղիքը և ենթամթերքը։»:

Հոդված 3. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետը.

«1.1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված 63.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը հաշվանցվում է Կառավարության սահմանած կարգով.»։

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

  • Discussed

    29.06.2022 - 15.07.2022

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3712

Print