The project has not been accepted
Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղղությունների մասով՝ հաստատում կամ հավանության է արժանացնում զարգացման և այլ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, պետական օժանդակության և աջակցության գործիքներ, ծրագրեր, միջոցառումներ։»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5․1) կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1) պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը.»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-250 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել թ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«թ) իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության արժանահավատության համար: Փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
-
Discussed
22.06.2022 - 08.07.2022
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 3330
Print