Add to favourites

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

          2020 թվականի մարտի 6-ի «Տիեզերական գործունեության մասին» օրենքով  կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները և իրավական կարգավորումները:

ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով սահմանվել է տիեզերական գործունեության ոլորտի զարգացման առաջնահերթ խնդիրը, որը կխթանի միջազգային գիտական և տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և հետագա ընդլայնումը:

Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով համաձայն ՀՀ վարչապետի 2021 թվականի Հուլիսի 21-ի N774-Ա որոշման, ստեղծված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:

           2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունը  կարևորում է տիեզերական գործունեության ոլորտի՝ որպես գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ապագայի մասնագետների պատրաստումը և ազգային տնտեսության մրցունակության բարձրացումը:

Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը կայացման վաղ փուլում է: Մի շարք գերատեսչություններ օգտագործում են տիեզերական գործունեության ոլորտի հնարավորություններն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Վերջին տարիներին աշխարհատեղեկատվական համակարգերի, տվյալների հենքերի և ծառայությունների բաց հասանելիությունը, ինչպես նաև գործիքակազմերի ավելի ցածր արժեքը խթանել են տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը ամբողջ աշխարհում՝ հատկապես զարգացող երկրներում այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է օրինակ «Բաց տվյալների խորանարդ» (Open Data Cube (ODC)) նախագիծը:

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական նոր ձեռքբերումները կարող են նվազեցնել տիեզերական գիտության և տեխնոլոգիայի արդյունքների օգտագործման, կիրառման և ինտեգրման ծախսերը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում կօժանդակի տիեզերական սարքաշինության այնպիսի  գործընթացների կանոնակարգմանը՝ ինչպիսիք են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծման, կառուցման մշակման, փորձարկման և շահագործման գործընթացները, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման, այդ թվում` համապատասխանության գնահատման իրականացվող գործունեության հարաբերությունները:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնառու է՝  տիեզերական սարքաշինության տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի),  ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի հստակեցումը և մշակումը, նախագծակոնստրուկտորական, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական և նախագծատեխնոլոգիական համակարգված աշխատանքների իրականացումը, այդ թվում տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծման,  կառուցման և  տեխնոլոգիական սարքավորումներով կահավորման և արտադրական գործընթացների անվտանգության ապահովման կանոնակարգումը: Ինչպես նաև ակնկալվում է միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացումը՝ ժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների գիտական ​​հիմքերի ստեղծումը և դրանց օգտագործումը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում:

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված «ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի» 2.3 բաժնի դրույթներից, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդրմանը:

6Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կող­­մից:

 

  • Discussed

    15.06.2022 - 01.07.2022

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3289

Print