Add to favourites

ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման հետ կապված հարցերը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների» տեխնիկական կանոնակարգով։

 «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:

 «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի № 526 որոշում)։

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշման ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի № 1101-Ն որոշմամբ սահմանվում է հիմնականում շահագործման կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի այն չի կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չի կարող ներառվել ԵԱՏՀ 2011 թվականի հունվարի 28-ի N 526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետն ուժի մեջ մտնելուց հետո նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:

21 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

          Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից,  քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշմամբ ոլորտում առաջացած բացը լրացնելու  և կարգավորելու համար։

3Կարգավորման նպատակները  

          Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. 4. Ակնկալվող արդյունքը

         Կապահովի ոլորտի կարգավորումների շարունակականնությունն ու անընդհատությունը, ինչպես նաև համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին:

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջանում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը, հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

    Հանրային քննարկում ապահովելու նպատակով նախագիծը սահմանված կարգով տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ (e-draft.am)։

  1. Հանրային քննարկումներին մասնակցության արդյունքները

         Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների մասնակցության ամփոփաթերթում ներառված արդյունքները` հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության հիման վրա խմբագրվելու են Նախագծի տեքստում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:

 

  • Discussed

    13.06.2022 - 28.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5521

Print

Suggestions

Տիգրան Գեորգի

24.06.2022

Առաջարկություններ և դիտողություններ << ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի վերաբերյալ. Դիտողություն-1 Բացակայում է << Կանոնների>> բովանդակության վերաբերյալ ցանկը Դիտողություն-2 Բացակայում է շահագործող, տեխ. սպասարկող անզնակազմի յուրաքանչյուր անձի պաշտոնական մասնագիտական պարտականությունների կոնկրետ կատարման հաստատված ծավալի վերաբերյալ / ղեկավարության կողմից հաստատված/ հրահանգի մշակման, հաստատման և այն կոնկրետ շահագործող անձին առձեռն մեկ օրնակ տրման վերաբերյալ պահանջը Առաջարկություն -1 <<Ճնշասեղմված բնական այրվող գազ>> արտահայտության բացատրության մեջ, առավել արտահայտիչ լինելու համար ցանկալի կլիներ հետևյալ բացատրությունը՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի, որպես շարժիչային վառելիք օգտագործման համար ճնշակի միջոցով սեղմված և ճնշումը բարձրացված մինչև 19,6 ՄՊա բնական այրվող գազ>> արտահայտությունը Դիտողություն-3 << Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության մասին>> որոշման նախագծի Գլուխ-7, կետ 46 –ում <<Ավտոգազալցակայանում չեն աշխատում մինչև 18 տարին լրացած անձիք, հղի և մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կանայք>> չեն աշխատում արտահայտությունը փոխարինել չի թույլատրվում աշխատել արտահայտությամբ Առաջարկություն -2 Առաջարկվում է սեղմված բնական գազի կուտակիչների վերաբերյալ ավելացնել հետևյալ ցուցումը՝ Քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ ( P= 2.5 ՄՊա և ավելի) բարձր ճնշման տակ գտնվող սեղմված բնական գազերի համար, որպես ԱԳԼՃԿ-ների սեղմված գազի կոտակիչներ առավել հարմար է կիրառել ՀԱՏ 279-2007 համապատասխան սեղմված գազի 50-ից 500լ տարողությամբ մինչև 31,4 Մպա –ից 39,2ՄՊա ճնշմամաբ անկարան պողպատյա բալոնների համախումբ, իսկ այդ բալոնների համախումբը իրենց միացման խողովակագծերով և արմատուրայով հանդերձ հարմար է տեղակայել շրջակա տարածքի պլանիրովկայի նիշից ցածր երկաթբետոնե բունկերներում, որը հնարավորություն կտա սեղմված գազի այդ կուտակիչներն ու նրանց միացման հանգույցները արմատուրայով հանդերձ իրականացնել պատշճ զննում և սպասարկում, որը հնարավորություն չի տալիս իրականցնել կուտակիչ բալոնները ստորգետնյա ավազով , գրունտով ծածկված թաղված վիճակի դեպքում

Levon Harutyunyan

21.06.2022

Փաստաթղթում ներկայացված կետերի հերթականությունը՝ ինչպես կայքում տեղադրված տարբերակը, այնպես էլ բեռնելու համար կցված doc և pdf տարբերակները, իրարից տարբերվում են, և հստակ չէ կետերի ճիշտ հերթականությունը: Առաջարկում եմ կարգավորել կետերի հերթականությունը:

See more