Add to favourites

Under development

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«______»____________ 2022 ԹՎԱԿԱՆԻ N______Ն 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի տրամադրման՝

1)       կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

2)       չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի։

  1. Հաստատել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության2015 թվականի սեպտեմբերի 25-ի«Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը, N 2 և N 3 հավելվածները։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշման 1-ին կետի 1, 2, 3 և 4 ենթակետերը և N 1, N 2, N 3 և N 4 հավելվածները ուժը կորցրած ճանաչել։
  2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1533-Ն որոշումը:

  1. Սահմանել, որ`

1)       «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքները և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված սոցիալական աջակցության նվազագույն չափորոշիչները պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում գործող՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրող բոլոր կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից.

2)  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող, ինչպես նաև մինչև 5000 դրամ կենսաթոշակ ստացող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող խնամք ստացող ծխող անձանցից յուրաքանչյուրին հատկացվում է օրական 10 գլանակ հայրենական արտադրության ֆիլտրով ծխախոտ` դրա իրացումը իրականացնելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան.

3)  խնամքի և սոցիալական սպասարկման անհրաժեշտությունից ելնելով՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող առանձին ապրանքատեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

4) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված չափորոշիչների ապահովման համար անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը ենթակա է քննարկման Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային ծախսերի հայտի նախագիծը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման ժամանակ:

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձի բժշկական քարտի ձևը։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման չափորոշիչների տեխնիկական բնութագրերը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածից, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  • Discussed

    07.06.2022 - 22.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4602

Print

Suggestions

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

22.06.2022

Խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ Խնամքի տրամադրում հայցող անձին տարածքային կենտրոնը մերժում է խնամքի տրամադրումը, եթե՝ 1) անձի մոտ առկա է սույն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը՝ մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա (բացառությամբ՝ շուրջօրյա խնամքի հատուկ կենտրոնում ու մասնագիտացված փոքր տանը, տնային պայմաններում հատուկ խնամքի և մասնագիտացված ցերեկային կենտրոններում խնամքի կարիք ունեցող անձանց դեպքում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրները). Առաջարկվում է- հավելված 3-ից հանել 1-ին մասն ամբողջությամբ, քանի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման մերժումը խտրական է։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

22.06.2022

Պարագաների կամ նյութի անվանումների «կանացի իր»-ի վերաբերյալ Առաջարկվում է հավելված 9-ի 76-րդ կետի «Կանացի իր-յուրաքանչյուր կնոջն ամսական 15 հատ» փոխարինել՝«Կանացի իր-յուրաքանչյուր կնոջն ամսական առնվազն 20 հատ՝ ըստ կարիքի» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

22.06.2022

Սննդամթերքի անվանումների «Կաթնամթերք»-ի վերաբերյալ” Առաջարկվում է հավելված 1-ի 98-րդ կետի 5.5 տողում «Կարագ» բառից հետո լրացնել «՝ բացառելով սպրեդի օգտագործումը» բառերը։ Միաժամանակ նույն լրացումն անել յոթերորդ բաժնում։

See more