«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--- 2022 թվականի, N --- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի ««Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելումասին» N 858-Ն որոշման Հավելվածի 19-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետ.
«20) Արդարադատության նախարարությանը վերապահված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Կառավարության, Արդարադատության նախարարության և հանրային իշխանության այլ մարմինների անունից դատական ներկայացուցչության իրականացման գործընթացի կազմակերպումը և իրականացումը, ներառյալ՝ իրավավերլուծական գործունեության և խորհրդատվության տրամադրման միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության փոփոխության գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
-
Discussed
06.06.2022 - 21.06.2022
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 3561
Print