Add to favourites

The draft has been accepted

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը                                                          Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի՝ 6-րդ կետի 5-րդ ենթակետի և 2021 թվականի մայիսի 13-ի N749-Լ որոշումից, որն ընդունվել է ի կատարումն Փարիզյան համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորություններից: Սույն որոշման 9-րդ գլխում նախատեսվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մի շարք ոլորտային ծրագրերի, այդ թվում՝ ջրային ռեսուրսների ոլորտում հարմարվողականության ծրագրի ընդունում, որոնք հնարավորություն կտան առավել խոցելի ոլորտների կառավարման գործընթացներում ու փաստաթղթերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումները:

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողակա­նության ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացահայտել, լուծել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն:

Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քարտեզ՝ ջրային ռեսուրսների ոլորտում հարմարվողականության միջոցառումների համա­կարգ­ման համար: Նախագծի 8-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից:

Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազգային ծրագրում ամրագրված մոտեցման:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախա­րա­րության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքները

Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ջրային ռեսուրսների ոլորտի կառա­վար­ման գործընթացներում և իրավական ակտերում ներդնել կլիմայի փոփոխության հարմարվո­ղականության նկատառումները: Այն մեծապես կնպաստի ջրային ոլորտում գիտելիքների և հարմարվողականության կարողությունների զարգացմանը, պլանավորման քաղաքականության պատշաճ համակարգմանը և կիրարկմանը, ինչպես նաև կխթանի կայուն և հուսալի ջրամատակարարման ծառայությունների ապահովմանը և ջրային տնտեսության զարգացմանը փոփոխվող կլիմայի պայմաններում:

 

  1. լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

  Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 6-րդ կետի 5-րդ ենթակետի՝ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  պահանջից։

Վերոնշյալ որոշման ընդունումը հնարավորություն կտա համակարգել ջրային ոլորտի հարմարվողականության քաղաքականությունը, ստեղծել անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալներ՝ նպաստելու Հայաստա­նում ջրային ռեսուրսների վրա կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության կանխատեսվող ռիսկերը, ազդեցությունները, նվազեցնելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները, կորուստները և վնասները, կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը։

  

  • Discussed

    06.06.2022 - 23.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Education and science, Nature protection, Energy and natural resources, Economy, Territorial administration and development, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4521

Print