«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » ___________ 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------------------
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձեվը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ի վերնագրում «դիմումի» բառը փոխարինել «դիմում-հարցաթերթիկի» բառերով։
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերով ճանապարհորդող անձանց կողմից» բառերը, իսկ «դիմում» բառը փոխարինել «դիմում-հարցաթերթիկ» բառերով։
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման Հավելված 2-ում նշված պետությունների քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք` նույն որոշման 1.1 կետում նշված պետությունների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտ կամ վավեր մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար։»
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 4-րդ ենթակետում «դիմում» բառը փոխարինել «դիմում-հարցաթերթիկ» բառերով։
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետում «հայտագիր» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից տրված հրավեր» բառերը։
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 10-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր) հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`
ա. ամուսնու դեպքում` ամուսնու անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները, ինչպես նաև ամուսնու կոնտակտային տվյալները.
բ. ծնողի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև ծնողի կոնտակտային տվյալները.
գ. զավակի դեպքում` զավակի անձնագրի (նույնականացման քարտի) և ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև զավակի կոնտակտային տվյալները.
դ. քրոջ և եղբոր դեպքում` նրանց անձնագրի (նույնականացման քարտի), ծննդյան վկայականի և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև քրոջ (եղբոր) կոնտակտային տվյալները.»
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ազգությամբ հայ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`
ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականի բնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված կամ հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը.
բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող մկրտության վկայականի բնօրինակը, իսկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրված կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հաստատված լինելու դեպքում՝ միայն պատճենը.
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ։
Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Ներկայացվող փաստաթղթի թարգմանություն չի պահանջվում, եթե այն կազմված է անգլերեն կամ ռուսերեն լեզվով։ Այլ օտար լեզվով կազմված փաստաթուղթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության՝ համապատասխան իրավասություն ունեցող (երդվյալ, որակավորված) թարգմանչի ստորագրությամբ:
Ներկայացված փաստաթղթերի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրող լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է կատարել լրացուցիչ ստուգումներ։»
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 1-ին կետը լրացնել նոր՝ 12-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող մկրտության վկայականը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ներկայացնելու և հաստատելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորմատիվ հրամանով:»
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ցանկի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են ներկայացվել նաև հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնաթիռի տոմս՝ վերադարձով.
- Հյուրանոցի ամրագրում.
- Տուրիստական ընկերության հրավերը.
- Ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ ապացույցներ).
- Առողջապահական ապահովագրություն.
- Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված և սպառված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր.
- Այլ փաստաթղթեր։»
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ձև 2-ն ուժը կորցրած ճանաչել։
- Որոշմամբ հաստատված հավելված 1-ով հաստատված ձև 3-ը սահմանել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
Լուսանկար Photo 35x45mm |
1. Ազգանուն (ինչպես անձնագրում) / Sսrname (As in Passpօrt) |
|
||||||||||||||||||
2. Անուն (ինչպես անձնագրում) / Name (As in Passpօrt) |
|
||||||||||||||||||
3. Այլ անուններ / Other Names |
|
||||||||||||||||||
|
11. Անձնագրի տեսակ / Type of Passport
|
||||||||||||||||||
5. Ծննդյան վայր / Place օf Birtհ |
|||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
7. Զբաղմունք / Occսpatiօn |
12. Քաղաքացիություն / Nationality |
||||||||||||||||||
13. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե / Address During Yօսr Stay in Armenia |
14. Հեռախոսահամար / Telephone |
||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
16. Պահանջվող լրացուցիչ օրերի քանակը / Requesting additional days |
|||||||||||||||||||
|
Ծառայողական նշումներ / For Official use Only
1. Վիզայի համարը |
2. Վիզայի տեսակը |
3. Վիզայի կոդը |
|||
4. Վիզան տալու օր, ամիս, տարեթիվ |
5. Վիզայի վավերականության ժամկետը |
||||
|
|||||
7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը |
|||||
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 2-րդ կետում «Համակարգչային ծրագրով» բառերը հանել, իսկ «ստուգվուն են» բառերից առաջ լրացնել «ինքնաշխատ եղանակով» բառերը։
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ՝ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման Հավելված 2-ում և Հավելված 3-ում նշված պետությունների քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք։»
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 10-րդ կետում «օտարերկրացին» բառից հետո լրացնել «E-VISA էլեկտրոնային համակարգում» բառերը.
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 10-րդ կետից հետո լրացնել նոր՝ 10.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային դիմումին կցվում են սույն որոշման Հավելված 1-ում նշված փաստաթղթերը։»
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Օտարերկրացու անձնագրային տվյալներն ինքնաշխատ եղանակով ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում և համընկնում չհայտնաբերվելու դեպքում դիմումն անցնում է ուսումնասիրության փուլ, որի ժամանակ ստուգվում են ներկայացված տվյալների և փաստաթղթերի համապատասխանությունը, գնահատվում է այցելության նպատակի արժանահավատությունը, որի արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.
- տրամադրել էլեկտրոնային մուտքի վիզա (դիմումի հաստատում),
- չեղարկել դիմումը (դիմումի չեղարկում),
- մերժել էլեկտրոնային մուտքի վիզայի տրամադրումը (դիմումի մերժում)։»
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 11.1-ից 11.9 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1 Եթե ներկայացված տվյալները և փաստաթղթերը համապատասխանում են, իսկ այցելության նպատակը արժանահավատ է և հիմնավոր, ապա մուտքի վիզայի դիմումը հաստատվում է։
11.2 Եթե ներկայացված տվյալներում և փաստաթղթերի մեջ առկա են սխալներ, վրիպակներ կամ անհամապատասխանություններ, ապա մուտքի վիզայի դիմումը E-VISA համակարգի միջոցով վերադարձվում է՝ խմբագրելու և փաստաթղթեր կցելու հնարավորությամբ։
11.3 Եթե էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու պահանջը վերացել է, ապա մուտքի վիզայի դիմումը չեղարկվում է։
11.4 Եթե այցելության նպատակը արժանահավատ կամ հիմնավոր չէ կամ ներկայացված տվյալներում կամ փաստաթղթերում հայտնաբերվում են կեղծիքի նշաններ, ապա մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է։ Մուտքի վիզայի դիմումը մերժվում է ինքնաշխատ կերպով, եթե հայտնաբերվում է լիարժեք համընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում։
11.5 Առանձին դեպքերում, հաստատված կամ չեղարկված դիմումի կարգավիճակը կարող է փոխվել մերժվածի, իսկ մերժվածինը հաստատվածի կամ չեղարկվածի՝ համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, որի պարագայում համակարգը պարտադիր պահանջում է մեկնաբանել կարգավիճակի փոփոխությունը՝ հնարավորություն տալով կցել ֆայլեր (առկայության դեպքում)։
11.6 Էլեկտրոնային մուտքի վիզայի դիմումը հաստատվում, մերժվում կամ չեղարկվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
11.7 Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է E-VISA էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով գեներացված PDF ձևաչափով փաստաթուղթ, որը պարունակում է տրված էլեկտրոնային վիզայի համարը, դիմումի համարը, օտարերկրացու անունը, ազգանունը, ճամփորդական փաստաթղթի համարը, տրամադրած պետության անվանումը, այցերի քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը, վիզայի վավերականության ժամկետը, վիզան տալու ամսաթիվը, վիզայի վավերականությունը, գտնվելու ժամկետը, ստուգելու համար նախատեսված հսկիչ համարը, QR կոդը, Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am հարթակի հղումը, այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
11.8 Դիմումը չեղարկվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է չեղարկման պատճառը ներկայացնող ծանուցում։
11.9 Դիմումը մերժվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է մերժման պատճառը ներկայացնող ծանուցում։»
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 12-րդ կետում «հայտագրի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պաշտոնական հրավերի» բառերը։
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 17-րդ կետում «15» բառից հետո լրացնել «շխատանքային» բառը, իսկ «առաջ» բառից հետո լրացնել «բայց ոչ ուշ քան 3 աշխատանքային օր առաջ»։
- Որոշմամբ հաստատված հավելված 2-ով հաստատված կարգի 17-րդ կետից հետո լրացնել նոր՝ 17.1 և 17.2 կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան կարող է երկարաձգվել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով։
17.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրացին չի կարող ստանալ Հայաստանի Հանրապետության մուտքի էլեկտրոնային վիզա, այլ կարող է միայն սահմանված կարգով երկարաձգել այն։»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
06.06.2022 - 24.06.2022
-
Type
Decision
-
Area
International relations
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 4186
Print