«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » ___________ 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------------------
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Հաստատել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա՝ համաձայն հավելված 1-ի, ինչպես նաև այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կամ կարող են դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար՝ համաձայն հավելված 2-ի և այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար՝ համաձայն հավելված 3-ի»։
- Որոշման 1.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Սահմանել, որ Հավելված 2-ում նշված պետությունների այն քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում»։
- Որոշման 1.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող, ինչպես նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում»։
- Որոշման 1.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Սահմանել, որ սովորական անձնագիր կրող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի ռեժիմ ունեցող պետությունների կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար։»
- 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
- Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
|
«Հավելված 1 ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1. Աֆղանստան |
2. Անգոլա |
3. Բանգլադեշ |
4. Բենին |
5. Բոտսվանա |
6. Բուրկինա Ֆասո |
7. Բուրունդի |
8. Կաբո Վերդե |
9. Կամերուն |
10. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն |
11. Չադ |
12. Կոմորյան Կղզիներ |
13. Կոնգո |
14. Կոտ Դ՛իվուար |
15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն |
16. Ջիբութի |
17. Հասարակածային Գվինեա |
18. Էրիթրեա |
19. Էսվատինի |
20. Եթովպիա |
21. Գաբոն |
22. Գամբիա |
23. Գանա |
24. Գվինեա |
25. Գվինեա-Բիսաու |
26. Քենիա |
27. Լեսոտո |
28. Լիբերիա |
29. Լիբիա |
30. Մադագասկար |
31. Մալավի |
32. Մալի |
33. Մավրիտանիա |
34. Մավրիկիոս |
35. Մոզամբիկ |
36.Նամիբիա |
37. Նեպալ |
38.Նիգեր |
39.Նիգերիա |
40.Պակիստան |
41. Ռուանդա |
42. Սան Տոմե և Փրինսիփի |
43. Սենեգալ |
44. Սեյշելյան կղզիներ |
45. Սիերա Լեոնե |
46. Սոմալի |
47. Հարավային Սուդան |
48. Շրի Լանկա |
49. Սուդան |
50.Սիրիայի Արաբական Հանրապետություն |
51. Տոգո |
52. Ուգանդա |
53. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն |
54. Եմեն |
55. Զամբիա |
56.Զիմբաբվե |
57. Պաղեստին |
- Որոշումը լրացնել հավելված 2-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
|
«Հավելված 2 ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Ալժիր |
2. Բահրեյն |
3. Բելիզ |
4. Բութան |
5. Բոլիվիա (Բազմազգ Պետություն) |
6. Բրունեյ Դարուսսալամ |
7. Կամբոջա |
8. Կոլումբիա |
9. Կոստա Ռիկա |
10. Եգիպտոս |
11. Սալվադոր |
12. Ֆիջի |
13. Գրենադա |
14. Գվատեմալա |
15. Գայանա |
16. Հաիթի |
17. Հոնդուրաս |
18. Հնդկաստան |
19. Ինդոնեզիա |
20. Իրաք |
21. Ճամայկա |
22. Կիրիբատի |
23. Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն |
24. Մալայզիա |
25. Մալդիվյան կղզիներ |
26. Մարոկկո |
27. Մարշալյան կղզիներ |
28. Միկրոնեզիա (Դաշնային Նահանգներ) |
29. Մոնղոլիա |
30.Մյանմա |
31. Նաուրու |
32. Նիկարագուա |
33. Պալաու |
34. Պապուա Նոր Գվինեա |
35. Պարագվայ |
36.Ֆիլիպիններ |
37. Սենթ Լուսիա |
38.Սամոա |
39.Սաուդյան Արաբիա |
40.Սենթ Քիթս և Նեվիս |
41. Սողոմոնյան կղզիներ |
42. Սուրինամ |
43. Թիմոր Լեստե |
44. Թունիս |
45. Տոնգա |
46. Տրինիդադ և Տոբագո |
47. Տուվալու |
48. Վանուատու |
49. Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն |
50.Վիետնամ |
51. Թուրքմենստան |
- Որոշումը լրացնել հավելված 3-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
|
Հավելված 3 ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԱՄ ԴԻՄԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Անտիգուա և Բարբուդա |
2. Բահամյան Կղզիներ |
3. Բարբադոս |
4. Բոսնիա և Հերցեգովինա |
5. Կանադա |
6. Էկվադոր |
7. Չիլի |
8. Կուբա |
9. Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն |
10. Դոմինիկա |
11. Դոմինիկյան Հանրապետություն |
12. Իսրայել |
13. Հորդանան |
14. Լիբանան |
15. Մեքսիկա |
16. Օման |
17. Հյուսիսային Մակեդոնիա |
18. Պանամա |
19. Պերու |
20. Սենթ Վինսենթ և Գրենադիններ |
21. Հարավային Աֆրիկա |
22. Թայլանդ |
23. Թուրքիա |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
06.06.2022 - 24.06.2022
-
Type
Decision
-
Area
International relations
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 4301
Print