Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N --------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «(այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «(այսուհետև` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ)» բառերով, իսկ նույն կետի 2-րդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել,
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` ձև 1-ի համաձայն, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և եթե տվել է իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:»,
3) 3-րդ կետով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ « » ________ 2022թ.
ք. Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ---------------ի N ------Ն որոշման |
« Ձև 1
Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ
Հարգելի ______________________________________________________________
(ծանուցվողի անունը, ազգանունը)
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիությունուն։ Երդման արարողությանը մասնակցելու և ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _______ը կարող եք ներկայանալ՝
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն __________________________________________, թիվ
/Հասցե/
_________________ աշխատասենյակ.
- օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ___________________________________________________________________
/անվանումը, հասցեն/
թիվ _________________ աշխատասենյակ։
___________________________________ ______________________
Ծանուցումն ուղարկող ծառայության անվանումը օր, ամիս, տարեթիվ »:
-
Discussed
03.06.2022 - 18.06.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Police
Views 3622
Print