Add to favourites

«Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայում կանոնակարգված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման գործընթացը: ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում կրթության կազմակերպման հնարավորությունները խիստ տարբեր են. համակարգի աշխատակիցների զգալի մասը  հնարավորություն չունի զարգացնելու ուսումնամեթոդական, մանկավարժահոգեբանական հմտություններն ու կարողունակություններ:

Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում իրավական ակտի ընդունումը հիմք կհանդիսանա առկա ներուժի զարգացման համար, հնարավորություն կստեղծի մանկավարժներին համակարգված և պարբերաբար հաղորդակից դարձնելու նախադպրոցական կրթության արդի պահանջներին, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին: Նախադպրոցական ուսումնական   հաստատություններում կբարձրանա մատուցվող ծառայությունների արդյունքային  ցուցանիշը, որը շարունակական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:

  • Discussed

    03.06.2022 - 18.06.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4220

Print