Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի  N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

 

Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները, համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման, իրականացվում են նաև այլ սուբյեկտների, այդ թվում՝ փաստաբանական գրասենյակների կողմից։ ՀՀ-ում բիզնեսի զարգացման և ձեռնարկատիրության խթանման համար անհրաժեշտ է գրանցման և հաշվառման գործընթացի կազմակերպումը նշված շրջանակին պատվիրակելու գործընթացն ապահովել առավել արդյունավետ պայմաններով, այդ թվում՝ երրորդ անձանց ծառայությունների մատուցման կազմակերպման ավելի ճկուն հնարավորությամբ, ինչի շնորհիվ և՛ ձեռնարկատերերը, և՛, առհասարակ, քաղաքացիներն էլ ավելի մեծ չափով կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ինչպես նաև՝ ծառայությունների ստացման որակը կլինի առավել կանխատեսելի:

 

  1. Առկա իրավիճակը

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով վերախմբագրվել և սահմանվել է Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված փաստաբանական գրասենյակների կողմից համակարգից օգտվող աշխատակիցների թիվը գործունեության ընթացքում ցանկացած պահի ավելացնելու հնարավորություն։

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում և անձանց համար կխնայի ժամանակ և միջոցներ գործունեության ծանրաբեռնվածության հնարավոր դեպքերի էական նվազեցմամբ առավել արդյունավետ կազմակերպման պայմաններում՝  մի շարք հանրային ծառայություններից օգտվելու համար, կթոթափվի պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռը։

 

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

 

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Discussed

    02.06.2022 - 17.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3117

Print