Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածում՝
- 9-րդ և 10-րդ մասերում «համապատասխանաբար պետական կամ» բառերը փոխարինել «համապատասխան» բառով.
- 9-րդ մասում «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1-ին հոդվածով.
«64.1. ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
- Սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կադաստրային արժեքի վճարումը հողամասը ձեռք բերողը իրավունք ունի կատարել տարաժամկետ կարգով, եթե ձեռք բերված հողամասի կադաստրային արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Ընդ որում, վճարման ենթակա գումարից առնվազն 10 միլիոն դրամը պետք է վճարվի միանվագ՝ մինչև հողամասի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
- Հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու նպատակով ձեռք բերողը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի ձեռք բերվող հողամասի հիփոթեքի պայմանագիր, ընդ որում,
ա) եթե չվճարված գումարը կազմում է մինչև 10 միլիոն դրամ (ներառյալ), ապա այն պետք է ամբողջությամբ վճարվի ոչ ուշ քան երեք տարվա ընթացքում՝ եռամսյակային կտրվածքով, հավասար չափով.
բ) եթե չվճարված գումարը գերազանցում է 10 միլիոն դրամը, ապա այն պետք է վճարվի հինգ տարվա ընթացքում՝ եռամսյակային կտրվածքով, հավասար չափով.
գ) ձեռք բերողն իրավունք ունի տարաժամկետ վճարման համար պայմանագրով սահմանված ժամանակահատվածի ցանկացած պահի վաղաժամկետ վճարել չվճարված ամբողջ գումարը:
- Սահմանել, որ եթե հողամասը ձեռք բերողը ցանկություն է հայտնում հողամասի կադաստրային արժեքը վճարել տարաժամկետ կարգով, ապա տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հրաժարվել կնքել հողամասի հիփոթեքի պայմանագիր:
- Սույն հոդվածով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վճարման անդորրագիրը և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հողամասի հիփոթեքի պայմանագիրը:
- Սույն հոդվածով նախատեսված պայմանագրի ժամկետի ավարտման պահից գրանցող մարմինը կասեցնում է հողամասի նկատմամբ իրավունքների հետագա պետական գրանցումները, մինչև հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորության դադարումը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
29.09.2017 - 31.10.2017
-
Type
Law
-
Area
Cadastre, Probation
-
Ministry
Committee of Cadastre
Views 10185
Print