ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և միաժամանակ նույն որոշմամբ հաստատվել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների նոր տեխնիկական կանոնակարգ, որում տեղ գտած պահանջները ստուգաթերթում ամրագրված չեն:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ հաստատված պահաջների պահպանումը:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նոր տեխնիկական կանոնակարգում տեղ են գտել մի շարք պահանջներ, որոնք նախկինում չկային, ուստի և դրանց վերաբերյալ հարցեր ներառված չեն Տեսչական մարմնի համապատասխան ստուգաթերթում: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով:
3.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք կարտացոլվեն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգման վերաբերյալ» ստուգաթերթում՝ վերոնշյալ ոլորտում ստուգումների ամբողջականությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով։ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների վերաբերյալ ստուգաթերթի հաստատումը կամբողջացնի Տեսչական մարմնի կողմից ոլորտում իրականացվող վերահսկողությունը՝ հնարավորությունը ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողությունը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ:
5.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար արդիական ստուգաթերթի հաստատումը:
6.Այլ տեղեկատվություն (եթե այդպիսիսք առկա են)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:
-
Discussed
30.05.2022 - 14.06.2022
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 3518
Print