Under development
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առմվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին։
Առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Նախագծով առաջարկվում է՝
1 խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,
2 խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը չի կարող գերազանցել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետի կատարումը։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։
5. Տեղեկանք
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը ներկայացված են ՀՀ 2023-2025 թվականների ՄԺԾԾ հայտով։
-
Discussed
24.05.2022 - 08.06.2022
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 8327
Print