Add to favourites

ԱՇՈՏ ՌԱՖԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԱՇՈՏ ՌԱՖԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանը (ծնվ.՝ 08.09.1995թ., հաշվառման հասցեն՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհի 4 շ. բն. 67-68) 2002-2013 թվականներին սովորել է Գյումրու Բայրոնի անվան N20 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 2017 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրի կրթական ծրագիրը և ընդունվել ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա ամբիոնի մագիստրատուրա։ Մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով, այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ստանալով տարկետում, 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման համաձայն, ուսումը շարունակել է Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում։ 20.01.2022-ին ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոչ դասական տրամաբանության ֆորմալ համակարգեր և թեորեմների մեքենայական արտածելիություն մեքենայական ուսուցման մեթոդների կիրառությամբ» թեմայով: Աշոտ Բաղդասարյանը 2016 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 01.03.2016-ից 14.03.2017-ը աշխատել է «Ֆայմտեք» ՍՊԸ-ում որպես «Տվյալների գիտնական»։ 15.03.2017-ից 31.12.2017-ը աշխատել է «Պիքսարտ» ՍՊԸ-ում որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ»։ 08.01.2018-ից 05.06.2020-ը աշխատել է «Կրիսպ» ՍՊԸ-ում՝ 08.01.2018-ից մինչ 31.12.2019 որպես «Մեքենայական ուսուցման ինժեներ», 01.01.2020-ից որպես «Մեքենայական ուսուցման ավագ ինժեներ»։ 08.06.2020-ից մինչ այժմ նա «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» ՍՊԸ-ում աշխատում է որպես «Տեխնիկական անձնակազմի ավագ անդամ», որտեղ կատարում է հիմնարար և կիրառական բնույթի գիտական և գիտատեխնիկական աշխատանք։ 27.04.2022-ից մինչ այժմ նա համատեղությամբ աշխատում է ԵՊՀ Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի Տեղեկատվական տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող։ Աշոտ Բաղդասարյանը 01.03.2017-ից մինչև 10.06.2017-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիսացել է դասախոսի օգնական, իսկ 01.09.2019-ից 31.01.2020-ը դասավանդել է Երևանի պետական համալսարանում («Մաթեմատիկական տրամաբանություն» առարկայի գործնական Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և «Տվյաների վերծանում» առարկան Մաթեմատիկայի ֆակուլտետի «Ակտուարական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագրում)։ 2022 թվականի հունվարի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Աշոտ Բաղդասարյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշոտ Բաղդասարյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպիսիք են 2017թ.-ին Ստոկհոլմի համալսարանում անցկացված Logic Colloquium-ը, 2017թ.-ին կայացած ԵՊՀ ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողովը, 2018թ.-ին Գենտում տեղի ունեցած Proof Society ամառային դպրոցը, 2019թ.-ին կայացած Հայ-ռուսական համալսարանի 14-րդ ամենամյա կոնֆերանսը, 2020թ.-ին կայացած CODASSCA գիտաժողովը ինչպես նաև 2020թ.-ին Բռնոյում անցկացված Tribute to Kurt Godel գիտաժողովը։

Ակնկալվող արդյունքը.

«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

 

  • Discussed

    24.05.2022 - 09.06.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3952

Print