<<2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին>>
-
4 - Agree
-
1 - Disagree
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
<>
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը:
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ և <<Այլընտրանքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների և <> Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի ----- ---ի N ՆՀ----Ն հրամանագրի կատարմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, իրականացվող քաղաքականությունը:
<<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, որի հիման վրա շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ, իսկ զորակոչի ենթակա շարքային կազմի թվաքանակը և զորակոչի անցկացման ու կազմակերպման գործընթացը սահմանում է ՀՀ կառավարությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը:
ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել 2017 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման գործընթացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:
- Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել 2017 թվականի հոկտեմբեր–2018 թվականի հունվար ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<>
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին
- Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումների անհրաժեշտությունը
<> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<>
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
||||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
||||
2017 +1 |
2017+2 |
2017 +3 |
||||
Ըստ 2017-րդ տարվա պետական բյուջեի
|
փոխությունը 2017- րդ տարվա պետա-կան բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1.Եկամուտներ |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
2. Ծախսեր |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
2.1. պետական բյուջեի ծախսեր |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
3.1. պետական բյուջե |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
3.3. ՏԻՄ բյուջե |
չկա |
չկա |
չկա |
չկա |
չկա |
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
չկա |
|||||
4.1. Եկամուտների գնահատում |
||||||
4.2. Ծախսերի գնահատում |
||||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
չկա |
|||||
-
Discussed
27.09.2017 - 12.10.2017
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 9432
Print