Add to favourites
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «համար» բառից հետո լրացնել «,բացառությամբ տիեզերական գործունեությանը և մարտական զենքի արտադրությանն առնչվող տեղեկությունների, որոնց կարգավորումն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:» բառերը:
- 4-րդ մասում «պատճենները» բառից հետո լրացնել «, բացառությամբ տիեզերական գործունեության և մարտական զենքի արտադրությանն առնչվող տեղեկությունների, որոնց կարգավորումն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերը:
- 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «պատճենները» բառից հետո լրացնել «բացառությամբ տիեզերական գործունեության և մարտական զենքի արտադրության օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենների,» բառերը, իսկ երրորդ պարբերությունում՝ «վճիռները» բառից հետո լրացնել «բացառությամբ տիեզերական գործունեության և մարտական զենքի արտադրության մասին որոշումների վճիռների,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքից բխող համապատասխան իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները կատարվելու են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
23.05.2022 - 08.06.2022
-
Type
Law
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 3804
Print