«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է տարբեր իրավապահ մարմիններում օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման միատեսակ ընթացակարգ սահմանելու անհրաժեշտությամբ:
- 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կառավարությունը սահմանում է հարկային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է հարկային մարմնի ղեկավարը առանց նույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է կոմիտեի ղեկավարը առանց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:
Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթները` Նախագծերով նախատեսվում է վերոնշյալ օրենքներում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային (մաքսային) մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:
- 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 5-րդ նպատակից։
Ըստ Կառավարության 2021-2016թթ․ Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել և կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու և պետական համակարգի առջև դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիոնալիզմով և բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձևավորելու միջոցով։
- 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:
- Այլ տեղեկություններ.
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
20.05.2022 - 04.06.2022
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3010
Print