Add to favourites

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաք հայտա­րարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալման ոլորտում էկոնոմիկայի նախարարությանը լիազորություններ վերապահելու անհրաժեշ­տությամբ:

 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաք հայտարարելու դեպքում տնտեսության զորահավաքային ծավալումը պահանջում է համակարգված, միասնական և համաձայնեցված մոտեցում: Ընթացիկ ժամանակաշրջանում տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործառույթները պետական կառավարման համակարգի որևէ մարմնի վերապահված չէ, որը կարող է համակարգել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող  միջոցառումները՝ տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը, տնտեսության գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը, տնտեսության համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում  կսահմանվի տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում լիազոր մարմին, որը կիրականացնի վերը նշված խնդիրները:

 

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործընթացում համապատասխան լիազորություններով, պարտավորություններով և իրավասու-թյուններով օժտված լիազոր մարմնի առկայություն:

 

5.Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։

Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակման և շրջանառության փուլում նախագծերին կից ներկայացվող հիմնավորման մեջ կներառվի նաև անհրաժեշտ տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին։

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման մեջ։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում  վեը նշված  փաստաթղթից։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության գաղտնի որոշմամբ հաստատված միջոցառումների  ծրագիր-ժամանակացույցից։

  • Discussed

    19.05.2022 - 03.06.2022

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3807

Print