ԷՄԻԼ ԱՐԱՅԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԷՄԻԼ ԱՐԱՅԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Էմիլ Արայիկի Գրիգորյանը (ծնվ.՝ 29.10.1995 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Ռոստովյան փող. 15շ. 63 բն.) 2002-2010 թվականներին սովրել է 120 հիմնական դպրոցը, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, 2010-2013 թվականներին Երևանի թիվ 119 ավագ դպրոցում, որը ևս ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2013-2017 թվականներին բակալավրի, իսկ 2017-2019 թվականներին մագիստրատուրայի կրթական աստիճաններով սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ավարտելով գերազանց առաջադիմությամբ: 2019-2022 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ Ը.00.02՝ «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Էմիլ Գրիգորյանին ՀՀ կառավարության 2019 թվականին հուլիսի 18 N 912-Ա որոշմամբ տրվել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում: 2022 թվականին մարտի 22-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2019 թվականից մինչև օրս Էմիլ Գրիգորյանը աշխատում է Հայաստանի Պետական տնտեսագիական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայում՝ որպես գիտաշխատող: Մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
Ակնկալվող արդյունքը.
«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Է. Գիգորյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Էմիլ Արայիկի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
17.05.2022 - 02.06.2022
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3336
Print