«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային ունեցվածքով ապահովման չափաքանակներում ներառված, սակայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած պարագաների կրճատման, նոր տեսակի իրային պարագաները չափաքանակներում ներառելու, ինչպես նաև հատկացվող իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները վերանայելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Իրային ապահովության կարգը ներառում է իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Զինծառայողների իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, ինչպես նաև իրային միջոցների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում ներառված, սակայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած պարագաների կրճատման, նոր տեսակի իրային պարագաները չափաքանակներում ներառելու, ինչպես նաև հատկացվող իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները վերանայելու անհրաժեշտությամբ :
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում փոփոխությունների և լրացումների կատարում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման N 3 չափաքանակում ավելացվել է «Բերետ` բրդյա», «Մահակի պատյան», «Արցունքբեր գազի պատյան» և «Ձեռնաշղթայի պատյան» համազգեստի ու համազգեստի պարագաների տեսակները: Համազգեստի լրակազմից կրճատվել են «Շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված» և «Վերնաշապիկ երկարաթև, շտաբային» տեսակները:
Վերանայվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների սպիտակեղենի որոշ տեսակի հատկացման չափաքանակն ու հանդերձանքի պարագա հանդիսացող «Գոտեփոկ»-ի օգտագործման ժամկետը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:
-
Discussed
16.05.2022 - 01.06.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 3102
Print