«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5-րդ մասից «և ճզմիչ կնիքը» բառերը, 17-րդ հոդվածի 8-րդ մասում «և ճզմիչ կնիքը» և «ու ճզմիչ կնիքն» բառերը, ինչպես նաև 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում՝ «ճզմիչ կնիքը» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «կնիքը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ.
«արձագանքման կոդը և հսկիչ համարը, որոնց միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am կայքում»:
Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի 2-րդ նախադասության մեջ «եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից» բառերից հետո լրացնել «,իսկ դիվանագիտական ծառայության մարմիններում նոտարական գործողությունները կատարելու դեպքում՝ հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում և 54-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով: Օրենքի 54-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում «դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմինների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի «նրանց ղեկավարները» բառերը փոխարինել «հյուպատոսի և (կամ) փոխհյուպատոսի պարտականությունները կատարող անձինք» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
12.05.2022 - 02.06.2022
-
Type
Law
-
Area
Justice, Notarial
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 3882
Print