Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 779-Ն որոշմամբ ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթեր տրամադրող վարչական և այլ մարմինների համար սահմանվել է պարտավորություն Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթերի ձևանմուշները, դրանք կազմող անձանց (անուն, ազգանուն, փաստաթուղթը տրամադրող մարմնի անվանում և հասցե, պաշտոնեական դիրք, պաշտոնավարման ժամանակահատված) վերաբերյալ տեղեկությունները, ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշները (այսուհետ՝ վավերապայմաններ) տրամադրելու մասին: Նշված որոշմամբ հաստատված կարգի համաձայն պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացի ընթացքում անհրաժեշտ վավերապայմանների բացակայության և փաստաթղթի իսկության ստուգման անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարությունը հարցում է կատարում պաշտոնական փաստաթուղթ տրամադրող մարմնին կամ անձին:

  1. Առկա իրավիճակը.

Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի շրջանակում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրամադրվող փաստաթղթերը: Նշված հաստատություններից անհրաժեշտ վավերապայմանների կամ իսկության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Արդարադատության նախարարությունը դիմում է պետական կառավարման այն մարմնին, որի ենթակայության ներքո գտնվում են ուսումնական կամ բժշկական հաստատությունները կամ փոխօգնության կարգով՝ համապատասխան գերատեսչությանը: Փաստաթուղթը տրամադրած ուսումնական կամ բժշկական հաստատությանը անմիջական հարցումներ կատարելու լիազորություն Արդարադատության նախարարությանը վերապահված չէ: Ստեղծված իրավիճակը արհեստականորեն երկարաձգում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը՝ հայցվող տեղեկությունների ստացմանը երկու և ավելի մարմիններ ներգրավվելու պատճառով:  Հարցումները կատարվում են փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային միասնական համակարգի, իսկ դրան համակցված չլինելու դեպքում՝ փոստային ծառայության միջոցով, որը նույնպես գործընթացի երկարաձգման պատճառ է հանդիսանում:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ներառումը կարգում հնարավորություն կընձեռի հստակեցնել վերջիններիս պարտավորությունը անհրաժեշտ վավերապայմանները տրամադրելու գործընթացքում: Բացի այդ՝ առաջարկվող լրացումները հնարավորություն կընձեռեն Արդարադատության նախարարությանը անմիջականորեն դիմել հայցվող մարմիններին կամ անձանց (ստորաբաժանումներին, իրավաբանական անձանց և այլն) չծանրաբեռնելով համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ, միջնորդավորված վարչարարությամբ: Էլեկտրոնային փոստի միջոցով հարցումներ կատարելը և պատասխաններ ստանալը երաշխավորելու է ապոստիլի վավերացման արագ գործընթացի կազմակերպումը և քաղաքացիների սպասարկումը, որը բարենպաստ է անդրադառնալու պետության կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին:

Նախագծում տեղ են գտել այլ փոփոխություններ և լրացումներ, որոնք կրում են հստակեցման բնույթ, այդ թվում՝ հնարավորություն է նախատեսվում անհրաժեշտ վավերապայմանները ստանալու նպատակով դիմել իրավահաջորդ մարմնին կամ կազմակերպությանը, հստակեցվում է ապոստիլով վավերացման ենթակա փաստաթուղթ տրամադրող կազմակերպությունների շրջանակը վավերապայմանները տրամադրելու մասով և փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու հնարավորությունը:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կողմից: 

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 779-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի թիվ 779-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

  • Discussed

    12.05.2022 - 27.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Education and science, Territorial administration and development, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3733

Print