Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի  N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին N1830-Լ որոշման հավելված 1-ով հաստատվել է 1.1.13. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում միջոցառումը, որի նպատակն է տեղեկատվական համակարգերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջև ներդնել հաղորդակցության էլեկտրոնային համակարգ:

Հիմք ընդունելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 27-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները` ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի ՀՀ կառավարության 03.10.2002թ.-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու ճանապարհով՝ նախատեսելով, որ օրենքով պրոբացիայի պետական ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման դիմումը և դրա հիման վրա տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 27-րդ հոդվածի 10-րդ մասի և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ` պրոբացիայի ծառայություն) «Mulberry» փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրություններ է ուղարկում ՊԵԿ` ծանուցելով դատապարտյալի վերաբերյալ կայացված դատավճռի, ինչպես նաև վերջինիս պատժի կրման ժամկետի մասին:

ՊԵԿ-ը, համաձայն նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերի, ստանալով պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ուղարկած դատական ակտի պատճենը, համապատասխան նշում պետք է կատարի իր կողմից վարվող տվյալների բազայում, և դատապարտյալի աշխատանքի վայրի, ինչպես նաև դրա փոփոխության դեպքում, տարածքային մարմնի պահանջով՝ պարտավոր է տրամադրել տեղեկություններ: ՊԵԿ տեղեկատվական բազայում, նույնականացնելով դատապարտյալի վերաբերյալ տեղեկատվությունը, «Mulberry» փաստաթղթաշրջանառության նույն համակարգի միջոցով պրոբացիայի ծառայությանը տրամադրվում է տեղեկություն` տվյալ պահին վերջինիս աշխատավայրի և զբաղեցրած պաշտոնի (առկայության դեպքում) վերաբերյալ:

Գործընթացի իրականացման առումով առկա է խնդիր կապված` դատապարտյալի պատժի կրման ժամանակահատվածում վերջինիս կողմից տվյալ պաշտոնը զբաղեցնելու կամ մասնագիտությամբ աշխատանքը կատարելու ընթացքում աշխատանքի ընդունման ու աշխատանքի վայրի փոփոխության վերաբերյալ պահանջվող տեղեկության տրամադրման հետ` հաշվի առնելով գրանցված (հաշվառված) հարկ վճարողների (գործատուների) մեծաթիվ քանակը: Ամենօրյա ռեժիմով այսպիսի տեղեկատվության ստացումը և տրամադրումը հնարավոր է բացառապես ծրագրային ապահովման միջոցով:

           ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:

Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթը` ՀՀ կառավարության 03.10.2002թ.-ի N1584-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատվել է հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը (այսուհետ` Կարգ)։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 27-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն Պետական եկամուտների կոմիտեն, ստանալով տարածքային մարմնի ուղարկած դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների բազայում, դատապարտյալի աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հայտնում է տարածքային մարմին, ինչպես նաև տարածքային մարմնի պահանջով տրամադրում է դատապարտյալի աշխատանքի վայրի վերաբերյալ պահանջվող տեղեկությունը:

Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն տարածքային մարմնի պահանջով Պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է տրամադրել դատապարտյալի աշխատանքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ է կատարում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին և այլ կազմակերպություններին՝ պահպանելով պրոբացիայի շահառուի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Պրոբացիայի ծառայությունը պրոբացիայի շահառուի վերաբերյալ ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով հարցումներ չի կատարում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները և այլ կազմակերպություններն իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պրոբացիայի ծառայության հարցումներին պատասխանել սեղմ, բայց ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

ՀՀ կառավարության 18.11.2016թ.-ի N 1176-Ն որոշմամբ սահմանվել է պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը:

Նշված ընթացակարգի 2-րդ կետի համաձայն` պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանում (այսուհետ՝ շտեմարան)՝ «Պրոբացիայի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին 3-րդ մասի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները (պրոբացիայի շահառուների անձնական գործերի և պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային և թղթային տեղեկությունների ամբողջություն) հավաքվում ու պահվում են էլեկտրոնային և թղթային տարբերակներով: Թղթային տարբերակով ստացված ու հավաքված տեղեկությունները թվայնացվում և մուտքագրվում են շտեմարանում:

Նույն ընթացակարգի 12-րդ կետի համաձայն տեխնիկական հնարավորության դեպքում շտեմարանը կարող է համակցվել այլ իրավասու մարմինների համակարգերի հետ՝ շտեմարանում պահվող տեղեկություններն ինքնաշխատ եղանակով փոխանակելու նպատակով:

Վերոգրյալ կանոնակարգումների վերլուծությունից ստացվում է, որ դատապարտյալի աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից Պրոբացիայի պետական ծառայությանը տրամադրելու պահանջը սահմանված է օրենքով: Միաժամանակ, ՀՀ կառավարության 03.10.2002թ.-ի N1584-Ն որոշմամբ սահմանված է հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 27-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերը և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները` հայտնում ենք, որ Պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի ՀՀ կառավարության 03.10.2002թ.-ի  N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու ճանապարհով՝ նախատեսելով, որ օրենքով Պրոբացիայի պետական ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման դիմումը և դրա հիման վրա տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի  N 1584-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

           Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին N1830-Լ որոշման հավելված 1-ի 1.1.13-րդ կետից, որով նախատեսված է «ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում միջոցառումը, որի նպատակն է տեղեկատվական համակարգերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության միջև ներդնել հաղորդակցության էլեկտրոնային համակարգ:

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի Պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկատվության փոխանակման հնարավորություն:

  1. Այլ տեղեկություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի  N 1584-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

  • Discussed

    10.05.2022 - 25.05.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3830

Print