Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
0 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիլիա Շուշանյան 22.05.2022 23:47:38 | Առաջարկվում է նախագծի քննարկման ընթացքում հաշվի առնել հետևյալ դիտարկումները. 1. Նախագծով առաջարկվում է սահմանամերձ գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում սահմանել վարչական և իրավունքի դադարեցման պատասխանատվություն։ Կարևորելով սահմանային գետերը անվտանգության առումով, միաժամանակ անհասկանալի է, թե ոչ սահմանային գետերի մասով նույն կարգավորումը ինչու չի տրվում։ Նշենք, որ նման գետերից ավազի ապօրինի օգտագործման ռիսկը, և փաստացի դեպքերը, հատկապես շինարարությամբ և ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերությունների շրջանակներում քիչ չեն, ինչում կարելի է համոզվել տեսչական մարմնի աշխատանքի տվյալներով։ Ուստի, այլ նպատակով, սակայն ոչ սահմանային գետերից ավազի արդյունահանման համար իրավական պատասխանատվությունը հավասարազոր կերպով խստացման կարիք ունի։ Որպես լրացուցիչ քննարկման հարց կարելի է դիտարկել սահմանային գետերից ավազի արդյունահանման համար քրեական օրենսգրքով ուղղակի պատասխանատվություն սահմանելը՝հաշվի առնելով պետական սահմանի փոփոխության վտանգը։ Իհարկե, այս դեպքում ոչ սահմանային գետերից խախտման համար թողնել վարչական պատասխանատվության կարգավորում։ Միևնույն ժամանակ, բացառապես ընկալման մակարդակում, հասարակության մոտ նման ընդգծմամբ կարող է այն թյուր կարծիքը ձևավորվել, որ ոչ սահմանային գետերից արդյունահանումն օրինական է։ 2. ՀՀ ընդերքի օրենսգրքով սահմանված կարգով ընդերքօգտագործողն իրավասու է արդյունահանել օգտակար հանածո բացառապես այն կոորդինատներով տարածքից, որտեղ օգտակար հանածոյի պաշարները սահմանված կարգով գնահատվել են, արդյունահանման նախագիծն ստացել է ՇՄԱԳ դրական եզրակացություն։ Ուստի, գետի հունից ավազի արդյունահանումը ինքնին արգելված է գետերի մեջ ավազի պաշարներով հանքեր չունենալու, շրջակա միջավայրի փորձաքննությամբ նման նախագծեր չհաստատելու և այլ հիմքերով, հետևաբար հանդիսանում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործում։ Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործումը որպես մաս արդեն իսկ ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նույն հոդվածում և առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով: Ուստի, առաջարկվում է կա'մ միանգամից բարձրացնել գոյություն ունեցող այս մասով ամրագրված տուգանքի դրույքաչափը հինգհազարապատիկի չափով, կա'մ, եթե գետից ապօրինի արդյունահանման համար նպատակ է դրվել առավել մեծ տուգանք սահմանել, ապա կիրառել առանձին մաս, սակայն «Գետերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործումը» շարադրանքը՝ ընդգծելով ապօրինության՝ հենց առանց թույլտվության աշխատելու խախտման բնույթը։ Սա անհրաժեշտ է նաև այն նպատակով, որ գետերից արդյունահանում իրականացնելու դեպքում պատասխանատվության ենթարկվել ոչ միայն ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները, այլև ցանկացած անձ։ Այլապես, առաջարկվող ձևակերպմամբ պատասխանատվության են ենթարկվում բացառապես գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունները։ Այլ հարց է, որ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների համար նման խախտում իրականացնելու դեպքում արդեն Ընդերքի օրենսգրքով սահմանվում է լրացուցիչ՝ իրավունքի դադարեցման սանկցիա, ինչն ընդունելի է։ 3. Ինչ վերաբերում է Ընդերքի օրենսգրքով սահմանվող պատասխանատվությանը, ապա խնդրահարույց կարող է լինել այն հատվածը, որ իրավունքի դադարեցման համար լիազոր մարմինը կարող է հիմք ընդունել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված միջնորդագիրը: Հասկանալի չէ, թե տվյալ միջնորդագրի հիմքում ինչ ապացույց կամ հիմնավորում պետք է դրվի։ Նախագծով փորձ է արվել ԱԱԾ միջնորդագիրը ներկայացնել տեսչական մարմնի կողմից ներկայացվող միջնորդագրի հետ, սակայն հաշվի չի առնվել էական տարբերությունը։ Տեսչական մարմնի կողմից միջնորդագրի հիմքով իրավունքի դադարեցման դրույթը օրենսգիրք ներմուծվելիս սահմանվել է, որ՝ • տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է խախտում, • խախտման ակտը դարձել է անբողոքարկելի, • միջնորդագիրը ներկայացվում է անբողոքարկելի ակտի հիման վրա։ Այնինչ, ԱԱԾ միջնորդագրի հիմքում սահմանված չէ, թե ինչ ակտ կամ նյութ է առկա, չկա դրա բողոքարկման/պաշտպանության հնարավորությունը, ուստի բողոքարկվել կարող է միայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման ակտը, որի հաջողության արդյունքում պետությունը կարող է վնասների փոխհատուցման ռիսկի առջև կանգնել, ինչից խուսափվել է տեսչական մարմնի միջնորդագրի մեխանիզմի դեպքում։ Շնորհակալություն | 1. Չի ընդունվել: Հայտնում ենք, որ ոչ սահմանային գետերի հունից ավազի արդյունահանման անցանկալի հետևանքները ավելի մեղմ են, հետևաբար համաչափ և նպատակահարմար չէ նույն իրավական պատասխանատվությունը սահմանել: 2. Չի ընդունվել: Հայտնում ենք, որ սահմանային գետի հունից մեկ կամ երկու անգամ ավազի արդյունահանումը չի հանգեցնում սահմանի փոփոխության, ուստի սահմանված կարգավորումներով սահմանվող պատասխանատվության միջոցները բավարար համաչափ և խիստ են: 3. Ընդունվել է մասնակի: Վեր հանված խնդրի վերաբերյալ առաջարկ է ստացվել նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր ներկայացնելու հատվածը վերախմբագրվել է հետևյալ ձևով. «(…) հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը»: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին արձանագրություն կազմելու իրավական հիմքը՝ հանդիսանում է ՀՀ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածի 1-ին մասի ժդ) կետի, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կարգավորումները, իսկ նշված կարգավորման հիմնավորում է հանդիսանում, այն որ սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանումը հանգեցնում է մի շարք անցանկալի հետևանքների, մասնավորապես՝ գետի հունի փոփոխության և այդ անցանկալի հետևանքները կարող են իրական վտանգ ստեղծել, որպեսզի դիվանագիտական հարաբերությունների մեջ չգտնվող երկու պետությունների միջև ծագեն սահմանային միջադեպեր և հանգեցնեն առկա ոչ բարի դրացիական հարաբերությունների սրման: Այսպիսով Նախագծերում նշված իրավախախտումը միայն բնապահպանական և ընդերքի պահպանման վերահսկողության իմաստով չէ խնդրահարույց, այն խնդրահարույց է նաև պետական սահմանի անձեռնմխելիության տեսանկյունից, իսկ պետական սահմանի անձեռնմխելիությունը ապահովելու և պետական սահմանում պետության համար կենսական շահերի՝ արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանությունը իրականացնելու առաքելությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանամերձ գետի հունից ավազի արդյունահանման հետևանքները կարող են հանգեցնել սահմանային բնույթի խնդիրների, ապա ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնակցությունը ներառելը Նախագծերով նշված իրավախախտման հայտնաբերմանը և արձանագրմանը բխում է պետական շահի ապահովումից, ՀՀ սահմանների անձեռնամխելիությունը ապահովելու առաքելությունից,վերոնշյալ հոդվածների կարգավորումներից, ուստի առաջարկվող կարգավորումն իրավաչափ է: Անհրաժեշտ է հավելել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդիսանալով վարչական մարմին, իրավասու է վարչարարություն իրականացնել և արձանագրություն կազմել: Ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միակ մարմինն է, որ սահմանամերձ տարածքում իրականացնում է լիարժեք վերահսկողություն նաև տեսախցիկների միջոցով, հետևաբար ծառայության կողմից նշված իրավախախտման դեպքերը ցանկացած պահին հայտնաբերելը և արձանագրելը իրատեսական է և առավել արդյունավետ: |