Add to favourites

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Առաջարկում ենք «օպերատոր» հասկացությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ «օպերատոր՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն կամ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր.» քանի որ ըստ ներկայացված հիմնավորման նախատեսվում է նաև համայնքներին տալ այլընտրանք փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ ներկայումս գործող կարգավորումները հնարավորություն են տալիս իրականացնելու նշված խնդիրների լուծումները, այսինքն որևէ սահմանափակում առկա չէ, ներկայում նույնպես համայնապետարանները հնարավորություն ունեն ձևավորելու ներհամայնքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ և դրանց օժտելու լիազորությամբ՝ գնման ընթացակարգով փոխադրումներում ներգրավվել այլ կազմակերպության որը կունենա ավտոբուսային պարկ և կապահովի օպերատորի կողմից սպասարկվող երթուղիներիում ավտոբուսների շահագործումը։ Ըստ ներկայացված նախագծի Հայաստանի Հանրապետությունում բոլոր փոխադրող կազմակերպությունները պետք է կոչվեն «օպերատոր»։ Տվյալ պարագայում անհրաժեշտություն կառաջանա վերանայել ամբողջ տրանսպորտային օրենսդրությունը։ Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը իմաստային առումով ոչինչ չի փոխում, սակայն կարող է լուրջ տարաընթերցումների հիմք հանդիսանալ։ Ընդունվել է Օպերատոր հասկացությունը լրամշակվել է
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Կարծում ենք, որ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից «Երթուղային ցանցերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթի հանումը նպատակահարմար և հիմնավորված չէ։ Միաժամանակ կարող ենք փաստել, որ Օրենքի տվյալ պահանջը մինչ օրս կատարված չԷ, ինչը խոչընդոտ է հանդիսանում ցանցերի ձևավորման միասնականության սկզբունքի կիրառման համար։ Նախագծով կարգավորվում է երթուղային ցանցերի համաձայնեցման գործընթացը, ուստի այլ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտություն չկա։
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Եթե երթուղիների չվացուցակներում և սխեմաներում փոփոխության անհրաժեշտություն է առաջանում և միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորը իր հնարավորություններից ելնելով չի ներկայացնում առաջարկություն, տվյալ դեպքում ինչ է լինելու, արդյոք ՀՀ հպարտ քաղաքացին պետք է զրկված մնա տրանսպորտային սպասարկումից։ Ինչ չափորոշիչների հիման վրա պետք է մրցութային հանձնաժողովը տրամադրի կամ չտրամադրի համաձայնություն։ Գործընթացում մեծ դերակատարում պետք է նախատեսել նոր ձևավորվող երթուղիների հանձնաժողովների համար, կարծում ենք, որ փոփոխություն կատարելու իրավասությունը պետք է տալ մշակողին, խիստ մասնագիտական գործառույթ է, միայն ավտոբուս շահագործող ընկերությունը չի կարող նման փոփոխություններ առաջարկել, կամ նման կազմակերպութունը կարող է ունենալ անիմաստ երթեր կատարելու նպատակ, նման իրավասություն տրամադրելը սպասարկող կազմակերպությանը կլինի խիստ վտանգավոր։ Ընդունվել է Նախագիծը լրամշակվել է
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Ինչ սկզբունքների հիման վրա պետք է համայնքի ղեկավարը որոշում կայացնի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար օպերատորի ընտրության մրցույթ անցկացնել, թե գնման գործընթացի միջոցով կազմակերպել, թե 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի միջոցով կազմակերպել փոխադրումները։ Կարգավորումը մշակվել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, հաշվի առնելով այլ ծառայությունների մատուցման գործընթացում առկա փորձը։ Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելուն, համայնքների կողմից երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելուն
5 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Երթուղիների սպասարկման ծառայությունները 5-10 տարի ժամկետով ձեռք բերելու վերաբերյալ դրույթը ի սկզբանե կձախողի հանրապետությունում սպասարկման բարձր որակ և անվտանգ փոխադրումներ իրականացնող օպերատորի մուտքը։ Կարծում ենք որ որևէ օպերատոր ցանկություն չի հայտնի 5-10 տարի ժամկետով իրականացնել լուրջ ներդրումներ, կամ փոխադրման ինքնարժեքը կլինի միջազգային գներից 2-3 անգամ ավելի թանկ։ Այսինքն կամ փոխադրավարձը ՀՀ քաղաքացիների համար կլինի ոչ մատչելի կամ համայնքի կողմից սուբսիդավորման չափը կլինի շատ մեծ։ Առաջինի պարագայում հասարակական տրանսպորտը տաքսիների հետ կհայտնվի ոչ մրցակցային դաշտում, առանց այդ էլ ներկայումս տաքսամոտորային գործունեությունը կանոնակարգված չէ և լուրջ վնաս է հասցնում կանոնավոր ուղևորափոխադրումներին։ Որպես համեմատություն կարող ենք դիտարկել Ֆրանսիայի Լիոն քաղաքը, որը հանդիսանում Երևանի քույր քաղաք և իր մեծությամբ մոտ է Երևանին։ Այսպիսով Լիոնում ավտոբուսային պարկի միջին տարիքը կազմում է 15-16 տարեկան իսկ մեկ ժամվա փոխադրման տոմսը արժե 1.90 եվրո։ Առաջարկով ներկայացված կանխատեսումը հիմնավորված չէ
6 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Նախագծով հստակ կանոնակարգված չեն վազքի չափման մեխանիզմները, նման չկարգավորված իրավիճակը կարող է լուրջ չարաշահումների հիմք հանդիսանալ։ Նախագծի 4-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով սահմանված է երթուղու սպասարկման յուրաքանչյուր կիլոմետրի գնման գնի սահմանման գործընթացը, իսկ տրանսպորտային միջոցների վազքը կախված կլինի երթուղու չվացուցակից և երթուղում ներգրավված տրանսպորտային միջոցների քանակից։
7 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Հիմնավորմամբ նշված է, որ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Կարծում ենք, որ նախագծի ընդունման դեպքում, մեխանիզմների կիրառության պայմաններում, համայնքների բյուջեներում լուրջ ֆինանսական փոփոխություններ կլինեն։ Բացակայում է ֆինանսական գնահատականը։ Նման նախագծերի մշակումը ժամանակի կորուստ է, իսկ ընդունումը շատ վտանգավոր համայնքների համար։ Չի ընդունվել, քանի որ նախագծի նպատակը համայնքների կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման նոր ձևաչափի սահմանումն է և համայնքները տրանսպորտային սպասարկմամբ ապահովումը։
8 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Հիմնավորմամբ նշված են, որ նախագիծը կկանոնակարգի որոշակի գործառույթներ, օրինակ խախտումների կամ վճարի արտոնության մասով, սակայն նշվածը իրականությանը չի համապատասխանում՝ որիցէ կանոնակարգում նախատեսված չէ։ Ընդունվել է։ Հիմնավորումը լրամշակվել է
9 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Նախագծով հստակ կանոնակարգված չէ փոխադրավարձի գանձման մեխանիզմները, այնինչ ներկայացված սկզբունքների կիրառման պարագայում փոխադրավարձը պետք է գանձվի ամբողջությամբ, քանի որ այն պետք է մուտքագրվի համայնային բյուջե, որտեղից էլ կատարվի օպերատորի վճարումը։ Նման թերի կանոնակարգման պայմաններում համայնքները հնարավոր է կրեն մեծ ֆինանսական կորուստներ։ Նախագծի 4-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձի գանձման գործընթացը։
10 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Առաջարկում ենք նախագիծը քննարկել բոլոր համայնքների հետ, դիտարկելով համայնքների խոշորացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում համայնքները չեն սահմանափակվում Երևան քաղաքով, անհրաժեշտ է հաշվի առնել այլ համայնքների յուրահատկությունները։ Նախագիծը քննարկվել է ՀՀ մարզպետարաններ հետ։
11 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Մինչ օրս սահմանված չէ օպերատորին ներկայացվող պահանջները։ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորին ներկայացվող պահանջների բացակայությունը ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների դաշտը դարցնում է անկառավարելի և վերահսկողությունից դուրս, չապահովելով հավասար պայմաններ պատվիրակված փոխադրումների հետ՝ մրցույթով ընտրված կազմակերպությունների հետ։ Չի ընդունվել, քանի որ նախագծով ներկայացվում է օպերատորին ներկայացվող պահանջները
12 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 08.05.2022 17:23:25 Ընդհանուր առմամբ նախագիծը ավելի խորքային ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, այն կարող է առաջ բերել այլ բազմաթիվ խնդիրներ։ Օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։
13 Վահան Սարգսյան 13.05.2022 01:13:10 «EREO» անկախ կյանքիռեսորս կենտրոնի շահերի պաշտպանության համակարգող 4-րդ հոդվածի 10. կետում ավելացնել պարտադիր բառը (մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է պարտադիր ներառված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ .....): Ընդհանրապես՝ ձևակերպումը շատ թույլ է և չի զգացվում, որ մրցույթներում համընդհանուր դիզայնի սկզբունքը լինելու է պահանջ: Առաջարկը սույն օրենսդրական կարգավորման շրջանակներից դուրս է
14 Վահան Սարգսյան 13.05.2022 01:13:10 4-րդ հոդվածում կետ ավելացնել ավտոկայարաններում, ավտոկայաններում և կանգառներում հաշմանդամություն ունեցող անձանց նստեցումն ու իջեցումը մատչելի դարձնող միջոցների ապահովման մասին: Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության ապահովման դրույթները սահմանված են այլ օրենսդրական նախաձեռնությամբ։ Սույն նախագծի կարգավորումները այլ բնույթի են։
15 Վահան Սարգսյան 13.05.2022 01:13:10 Ավելացնել առանձին հոդված, որով իբրև վարորդների պարտականություն կսահմանվի հարմարեցված ավտոբուսներում հաշմանդամություն ունեցող անձանց նստեցումն ու իջեցումը ապահովող միջոցների օգտագործումը (տրամադրումը) և աջակցումը: Քիչ չեն դեպքերը, երբ հարմարեցված ավտոբուսների վարորդները տարբեր պատճառաբանություններով խուսափում են օգտագործել հատուկ հարմարեցումները՝ միտումնավոր խոչընդոտելով հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը ավտոբուս: Նման պահանջ սահմանված է պատգամավոր Զարուհի Բաթոյանի օրենսդրական նախաձեռնությամբ։ Ուստի սույն նախագծով նման պահանջի սահմանումը նպատակահարմար չէ։