Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանն նախագիծ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը, որը մշակվել և ընդունվել էր դեռևս այդ պահին գործող խմբագրությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքին համապատասխան:


2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել վերը նշված կարգի ընդունման համար հիմք հանդիսացած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը, ինչի արդյունքում ի թիվս այլ փոփոխությունների օրենքի 17-րդ հոդվածով հանձնաժողովին վերապահվել են որոշումները գրավոր քվեարկությամբ ընդունելու, ինչպես նաև գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու իրավասություններ:


Միաժամանակ, հանձնաժողովը անցում է կատարել նոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի՝ «Mulberry 2.0»-ի կիրարկմանը, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել կարգում ամրագրված որոշակի ընթացակարգեր:

  • Discussed

    02.05.2022 - 17.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3577

Print