«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված է Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը։
Կարգով ամրագրված է հնարավորություն բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը (ուսումնասիրության չընդունումը), այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում կատարել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի №167-Ն որոշմամբ փոփոխվել են «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի կայքէջը, ինչպես նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի անվանումը և կայքէջը:
- Կարգավորման նպատակը
Կարգը վերը նշված փոփոխություններին համապատասխանեցման նպատակով մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը կհամապատասխանեցվի վերը նշված իրավահարաբերությունների մասով գործող իրավակարգավորումներին:
-
Discussed
02.05.2022 - 17.05.2022
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 3572
Print