Add to favourites

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկադիր աճուրդին վերաբերող դրույթները և հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում ծագող՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա գույքի գնահատման, լոտի մեկնարկային գնի հավելումների վերաբերյալ հարաբերությունները, որոնք ներկայումս կարգավորվում են հարկադիր աճուրդին վերաբերող դրույթներով, կարգավորել բացառապես հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերվող նորմերով՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերում ընդլայնելով նաև աճուրդը չկայացած համարելու հիմքերի շրջանակը, աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները։ Կարգավորման նպատակը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում կիրառելի իրավանորմերի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում առկա անհստակությունները և ոչ միատեսակ մոտեցումները հաղթահարելն է, առկա կարգավորումների համապատասխանեցումը հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակին և կատարողական վարույթի ամբողջական թվայնացման ապահովումը։

 Նախագծով առաջարկվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու դեպքում լոտի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 90 տոկոսը, որի նպատակը քննարկվող խումբ գույքերի իրացվելիության բարձր հավանականությունն ու արագ իրացվելիությունն ապահովելու հետ մեկտեղ իրենց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ապահովելն է նաև կատարողական վարույթի կողմերի՝ պարտապանի և պահանջատիրոջ համար։

Միաժամանակ, առաջարկվում է լրացնել և հստակեցնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հիմքերի շրջանակը՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համապատասխան նորմը համապատասխանեցնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ ներկայումս գործող կարգավորումներին՝ նշված օրենքների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերի միատեսակ մեկնաբանությունը, հնարավորինս համապարփակ կարգավորել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հարաբերությունները, ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ գույքի հարկադիր իրացման՝ որպես կատարողական վարույթի փուլի, ամբողջությամբ էլեկտրոնային դառնալու համար, բարձրացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի գրավչությունը, հստակեցնել աճուրդի անվավերության հետևանքները՝ անվավերության հետևանքով գույքը պարտապանին (դրա նախկին սեփականատիրոջը) վերադարձնելը որպես անվավերության հետևանք կիրառելի համարելով միայն բացառիկ դեպքերում, ընդլայնել հարկադիր էլեկտրոնային աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները՝ այդպիսով բարձրացնելով նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու, աճուրդը չկայացած համարելու, հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու հարաբերություններում ապահովել կատարողական վարույթով պահանջատիրոջ, պարտապանի, հարկադիր էլեկտրոնային աճուրդով գնորդների և աճուրդին մասնակցող այլ անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանություն։

 

  • Discussed

    02.05.2022 - 17.05.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4394

Print