«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը պայմանավորված է մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որի առանձին կարգավորումները կարող են տարընկալումների տեղիք տալ:
- Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.
1) շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է`
ա) հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով,
բ) հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները,
գ) հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները,
դ) հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները,
2) Նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է նվազագույն շահութահարկի գումարը «չզրոյացնել»՝ թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահութահարկի փաստացի գումարի և այդ տարվա շահութահարկի կանխավճարի դրական տարբերություն առաջանալու դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման,
3) Հարկային մարմնի կողմից լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման մասով առաջարկվում է սահմանել, որ լրացուցիչ հարկային պարտավորություններ հարկային մարմինը կարող է առաջադրել, եթե այդ խախտումը հայտնաբերելուց հետո՝ խախտումը կատարելուն հաջորդող 3 տարվա ընթացքում հարկ վճարողին առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություններ,
4) Առաջարկվում է վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը,
5) Առաջարկվում է կապիտալ ծախսի ճանաչման չափանիշներում հստակեցում կատարել և կապիտալ ծախս ճանաչել այդ հիմնական միջոցի վերանորոգման ժամանակ փոխարինվող մասերի արժեքը համեմատելով այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի հետ: Միաժամանակ, առաջարկվում է որպես կապիտալ ծախս համարել նաև տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող ծախսերը կամ տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս չպարունակող ծախսերը,
6) Առաջարկվում է բազմակի օգտագործման տարաների արժեքը չներառել ԱԱՀ-ի հարկման բազայի մեջ՝ ՀՀ կառավարության սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային լրացումներով և փոփոխություններով նախատեսված նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտների համար, ինչպես նաև գործառնությունների և գործարքների իրականացման ժամանակ:
-
Discussed
22.09.2017 - 09.10.2017
-
Type
Law
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 11494
Print