Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել և նույն թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի վերնագիրը շարադրվել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» վերտառությամբ:

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել նախագծում նշված իրավական ակտերի նախաբաններում օրենքի անվանումը համապատասխանեցնել գործող կարգավորումներին:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է հստակեցնել վերը նշված որոշումների նախաբաններում օգտագործվող օրենքի անվանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի անվանումը փոխվել է։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով վերացվել է նշված որոշումների և գործող օրենքի միջև առկա հակասությունները:

  1. Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակ ռավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը առկա չէ։

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ
№ 02/10.3/37766-2021 հանձնարարականը:

  • Discussed

    29.04.2022 - 14.05.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3509

Print