Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31–Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի ՆԿ կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգ»-ի /Հայեցակարգ/ պահանջների կատարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ժրագիր-ժամանակացույցը /Ծրագիր/ մշակվել է 2014 թվականին և դրանում հաշվի են առնվել այդ ժամանակաշրջանին բնորոշ էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության հիմնահարցերը, էներգետիկ ոլորտի անվտանգությանն ուղղված ներքին և արտաքին սպառնալիքները, էներգետիկ ոլորտի զարգացումները և կատարման ժամկետները:

Ներկայում Ծրագրում ընդգրկված միջոցառումների մի մասը կատարվել են, որոշ միջոցառումներ մեկնարկել են, որոշներն էլ կորցրել են իրենց արդիականությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև փոխվել են դրանց կատարման ժամկետները:

Բացի այդ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից իրականացվել է Հայեցակարգի դրույթների ապահովմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ դիտարկումներ, որի արդյունքում առաջարկվել է քննարկել Ծրագիրը վերանայելու և հավելյալ միջոցառումներով լրացնելու նպատակահարմարությունը:

Ուստի, հաշվի առնելով 2014-2017թթ. ընթացքում էներգետիկ համակարգում կատարված աշխատանքներն, արձանագրված զարգացումները, ինչպես նաև վերը նշված դիտարկման արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Ծրագրի միջոցառումները և իրականացման ժամկետները:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Ծրագրում, ինչի արդյունքում կբարձրացվի ՀՀ էներգետիկ անվտանգության հայեցակարգի պահանջների կատարման արդյունավետությունը:

 

 


 

  • Discussed

    22.09.2017 - 12.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Nature protection, Energy and natural resources, Economy, Transport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8782

Print