-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրից բխող ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից իրականացվելիք միջոցառումների պահանջներից, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում արմատական բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև գործող օրենսդրության համաձայն ՀՀ կառավարության գործառույթների շարքում շատ կարևոր տեղ է հատկացվում պետական սեփականության կառավարմանը, ինչը նշանակում է, որ կառավարության մաս կազմող ցանկացած պետական մարմնի կողմից տիրապետվող և օգտագործվող գույքի արդյունավետ կառավարման հիմնական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։ Ըստ էության, պետական սեփականություն համարվող այս կամ այն գույքի տիրապետման և օգտագործման իրավունքը ՀՀ կառավարության անունից տրված է նրա կազմի մեջ մտնող պետական մարմիններին (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ, ՀՀ նախարարությանը ենթակա մարմիններ), իսկ դրա տնօրինման իրավունքը վերապահված է ՀՀ կառավարությանը։
ՀՀ կառավարության գործունեության կարևոր բնութագրիչների շարքում առանձնանում է պետական գույքի կառավարման որակը և այդ կառավարումից շարունակական ստացվող արդյունքների դինամիկան։ Հետևաբար, պետք է նկատի ունենալ, որ պետական գույքի կառավարման որակի բարելավման և արդյունավետության բարձրացման հիմնախնդիրն առաջանում է գրեթե ամեն անգամ, երբ որոշում է կայացվում պետական գույքի վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, պետական գույքի օտարման եղանակով առքուվաճառքի, նվիրատվության, նվիրաբերության, փոխանակության կամ մասնավորեցման մասին որոշումների կայացման, պետական գույքը հավատարմագրային կառավարման կամ կոնցեսիայի իրավունքով մասնավոր անձանց փոխանման, ինչպես նաև պետական գույքի սպասարկման, պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողության սահմանման ժամանակ։
Ելնելով ՀՀ կառավարության ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կոմիտեի մասով միջոցառումների կատարման անհրաժեշտությունից, պետական գույքի կառավարման բնագավառը պահանջում է նոր մոտեցումների կիրառում. մասնավորապես՝
- պետական գույքի կառավարման ոլորտում գործող օրենսդրության բարեփոխում, մասնավորապես՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի թվաքանակի կրճատում, անհարկի վարչարարության վերացում, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցում, ինչպես նաև նույնանման գործընթացների միասնական կանոնակարգում և հստակեցում,
- օտարման ենթակա գույքերի դասակարգման և ծրագրային կառավարման շնորհիվ ակտիվացնել պետական գույքի շրջանառությունը և ավելացնել վերջինիս օտարումից և օգտագործումից ներկա և ապագա եկամուտները,
- սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման համակարգի բարեփոխում՝ մշակելով գնահատման համար նոր ցուցանիշներ, որոնք կնպաստեն վերոնշյալ կազմակերպությունների գործունեության գնահատման արդյուքների արժանահավատության բարձրացմանը և դրա հիման վրա ղեկավար անձնակազմի խրախուսման և պատասխանատվության կիրառելի գործիքակազմի ներդրմանը, ինչը նաև լիազոր մարմնի կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետ լծակների կիրառման շնորհիվ կնպաստի այդ կազմակերպությունների շահութաբերության մակարդակի բարձրացմանը,
- պետական անշարժ գույքի մշտադիտարկման և հսկողության միջոցով բացահայտել գույքին պատճառված վնասները և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ,
- ձեռնարկել քայլեր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վարձակալության վճարի դիմաց պետական կառույցների կողմից օգտագործվող ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքները պետության սեփականությունը հանդիսացող համապատասխան տարածքներով փոխարինելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ վարձակալությամբ վերցնելու գործընթացների կանոնակարգման ուղղությամբ, որի շնորհիվ կնվազեն ՀՀ պետական բյուջեի ծախսերը։
Վերոնշյալ մոտեցումների արդյունքում լուծում կտրվեն պետական գույքի կառավարման ոլորտում առաջացած մի շարք խնդիրներին, որոնք ամրագրված են Հայեցակարգով։
Հայեցակարգում առանձին բաժիններով ներկայացված են պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները, սկզբունքները, ոլորտի բարեփոխման ուղղությունները, առաջարկվող լուծումները և գործիքակազմերը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հայեցակարգով առաջարկվում է
- պետական գույքի կառավարման ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխում` պետական գույքի օտարման, մասնավորեցման և կառավարման նոր՝ առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների ներդրմամբ,
- անշարժ գույքի վաճառքի կազմակերպման գործընթացում նոր գործիքակազմի ներդրում՝ կախված օտարման ենթակա գույքի իրացվելիության և ներդրումային գրավչության մակարդակից,
- պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործող համակարգերի բարեփոխում,
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի բարեփոխում։
Ելնելով վերը նշվածից՝ պետք է վերանայել պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և պետական գույքի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների բովանդակությունը և նպատակային ուղղվածությունը։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգի ընդունմամբ փոփոխության կենթարկվի ոչ միայն պետական գույքի կառավարման քաղաքականությունը, այլ նաև կբարձրանա պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման, սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման գործընթացների արդյունավետությունը։ Բացի այդ կբարելավեն նաև պետական գույքի և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Հայեցակարգի ընդունմամբ ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Հայեցակարգը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6-րդ կետի 6.7-րդ ենթակետով սահմանված նպատակից։
-
Discussed
29.04.2022 - 16.05.2022
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 3993
Print