Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 332-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022թ. _____ ____-ի N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտ 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 332-Ն որոշման մեջ (այսուհետև՝ որոշում) և հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,
2) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրերից և ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
3) հավելվածի 1-ին կետից հանել «կասկածյալներից,» բառը,
4) հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետից և 12-րդ կետից հանել «կասկածվող կամ» բառերը,
5) հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում «վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի կարճման կամ հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «քրեական վարույթի կարճման» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան « »____2022թ.
-
Discussed
28.04.2022 - 13.05.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Police
Views 4062
Print