ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի №1293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքների պահանջներին համապատասխան՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված է տեղական վճար:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան ՀՀ կառավարությունը 2012 թվականի հոկտեմբերի 10-ի №1293-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը: Նշված կարգով տրված է «ավտոկայանատեղի» հասկացությունը, ըստ որի ավտոկայանատեղին ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված` նույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ (փողոցի մաս, հրապարակ) է, որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու:
Բացի վերոնշյալ կարգում նշված տարածքներից, ավտոտտրանսպորտային միջոցների կայանում իրականացվում են նաև համայնքային սեփականություն հանդիսացող փակ տաածքներում (ավտոկայանատեղիներում), սակայն հաշվի առնելով, որ ավտոկայականատեղի կազմակերպման ոլորտը կարգավորող իրավական ակտերով այդ տարածքների համար կարգավորումներ նախատեսված չեն, համանման ավտոկայանատեղիում կայանող այն անձանց, որոնք խուսափում են վճարել համայնքի ավագանու կողմից սահմանված վճարները, հնարավոր չի լինում ենթարկել վարչական պատասխանատվության:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
Նախագծով առաջարկվում է 2012 թվականի հոկտեմբերի 10-ի №1293-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացումներ՝ որոշմամբ հաստատված կարգով սահմանված «ավտոկայանատեղի» հասկացության մեջ ներառել նաև համայնքային սեփականություն հանդիսացող այլ տարածքները:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ներկայացվող նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող բաց հարթակ հանդիսացող տարածքներից բացի, այլ տարածքներում նախատեսված ավտոկայանատեղիից օգտվող և համապատասխան վճար վճարելուղ խուսափող անձանց հնարավոր կլինի ենթարկել վարչական պատասխանատվության:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
-
Discussed
27.04.2022 - 13.05.2022
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3091
Print