ՀՀՇՆ 40-01.03-2022 «ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀՇՆ 40-01.03-2022 «ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող, վերակառուցվող բնակավայրերի, հասարակական, արտադրական կազմակերպությունների կոյուղու արտաքին ցանցերի, ինչպես նաև մակերևութային ջրերի հեռացման համակարգերի նախագծմանը ներկայացվող պահանջների վրա, դրանց անվտանգ շահագործման նկատմամբ նորմատիվ պահանջների ապահովմամբ: Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է կայուղու, արտաքին ցաների և կառուցվածքների առանձնահատկություններից ելնելով, որոնք պահանջում են հատուկ մոտեցումներ ծավալահատակագծային և տեխնոլոգիական լուծումներ, խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում ներկայումս գործում են նախկին ԽՍՀՄ շինարարական նորմերը՝ ՍՆիՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ», որոնք այլևս արդիական չեն կառուցապատման (տարածական պլանավորման) ծրագրերի համար և չեն համապատասխանում ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի, քաղաքաշինական, բնապահպանական ու սանիտարական նորմերին, համահունչ չեն ԱՊՀ և ԵՄ երկրներում գործող արդի ընթացակարգերին, միջկառավարական, միջպետական պայմանագրերով ստանձնած պահանջներին ու սահմանված մարտահրավերներին:
Ակնհայտ է, որ նախագծային կամ շինարարական կազմակերպությունները կոյուսու, արտաքին ցանցերի և կառուցվածքների նախագծերի մշակման աշխատանքներում և գործնականում դրանց տեղաբաշխմանը, հրդեհային անվտանգությունը, դասակարգմանը ներկայացվող հիմնական պահանջները շատ դեպքերում ապահովում են իրենց «հայեցողությամբ», ներդնում և կիրառում են նորմատիվ բնույթի այնպիսի «ընթացակարգեր», որոնք օրենսդրորեն ՀՀ տարածքում հիմնավորված չեն:
Հաշվի առնելով վերոգրյալն, որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 9-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/17 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օր:
Մշակված փաստաթղթի առաջին, երկրորդ և երրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և ներկայացվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք
Հոդված 14 «1. Ռազմավարական գնահատման և փորձաքննության ենթակա են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, բնապահպանության, ռեկրեացիայի, սպասարկման, անտառատնտեսության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը:»:
2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Համաձայն Հոդված 2-ի` «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:»:
3) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում
Կետ 14` «Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը:»:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի Հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
-
Discussed
27.04.2022 - 12.05.2022
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 4046
Print