«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ
27.04.2022
Նախագիծը բացակայում է, նախագիծ բաժնում տեղադրված է հիմնավորումը
1 - Agree
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ 2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) N 1 ձևի 6-րդ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ» գլխում «6.21.1, 6.21.2 պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.22.1,6.22.2.» պարբերությունը.
6.22.1, 6.22.2. «Հատում հետիոտնային անցման հետ». աջ և ձախ ուղղություններով մշտապես թույլատրված շրջադարձի դեպքում՝ հետիոտնի թույլատրված երթևեկության մասին վարորդի նախազգուշացում:»․
2) N 1 ձևի նկար 7-ը լրացնել 6.22.1 և 6.22.2 թվագրմամբ «Հատում հետիոտնային անցման հետ» նոր պատկերներով՝ համաձայն հավելվածի:
1) 11-րդ կետում «ԳՕՍՏ 10807-78 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 32945-2014 Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ» բառերով, իսկ 28-րդ և 44-րդ կետերում «ԳՕՍՏ 10807-78» բառը և թվերը՝ «ԳՕՍՏ 32945-2014» բառով և թվերով․
2) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.24-րդ կետով.
«53․24․ 6․22․1 և 6․22․2 «Հատում հետիոտնային անցման հետ» ճանապարհային նշանները ներքին լուսավորությամբ են, կիրառվում են այն խաչմերուկներում, որտեղ պահանջվում է տրանսպորտային միջոցների վարորդներին տեղեկացնել աջ և ձախ ուղղություններով մշտապես թույլատրված շրջադարձի դեպքում հետիոտնային անցման հետ հատվելու մասին և տեղակայվում են լուսացույցների լրացուցիչ սեկցիայի հետ։»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«____» ____________ 2022 թ.
ք.Երևան
Discussed
26.04.2022 - 11.05.2022
Type
Decision
Area
Security, Transport, Road traffic safety
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3444
Print27.04.2022
Նախագիծը բացակայում է, նախագիծ բաժնում տեղադրված է հիմնավորումը