Add to favourites

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

  1. 1. վերնագրում «առարկան» բառից հետո լրացնել «և օրենսդրությունը» բառերով.
  2. 2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2. Սույն ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Հանրային ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և այլ օրենքներով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։»։

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 5. Ֆինանսական ինքնուրույնությունը

  1. 1. Հանձնաժողովի և նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում։
  2. 2. Հանձնաժողովի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով։
  3. 3. Հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար։
  4. 4. Հանձնաժողովի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում՝ պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային Ժողովին։ Կառավարությունն Ազգային Ժողովին և Հանձնաժողովին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը։
  5. 5. Յուրաքանչյուր տարի Հանձնաժողովի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից։ Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։
  6. 6. Հանձնաժողովի նախագահը մասնակցում է Ազգային Ժողովում պետական բյուջեի նախագծի՝ Հանձնաժողովի և նրա աշխատակազմի գործունեության ֆինանսավորմանը վերաբերող մասերի քննարկմանը։»։

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասում «10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելուց հետո՝» բառերը փոխարինել «10.3-րդ հոդվածի  1-ին մասով սահմանված կարգով Ազգային Ժողովի նախագահին Հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուներ ընտրելու վերաբերյալ որոշումը և թեկնածուների ցուցակը ներկայացնելուց հետո՝» բառերով։

Հոդված 4.  Օրենքի 19-րդ հոդվածում՝

  1. 1. 1-ին մասում «ստորաբաժանումները» բառը փոխարինել «ստորաբաժանումների աշխատողները և Հանձնաժողովի այլ աշխատողները» բառերով.
  2. 2. 2-րդ մասում հանել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը։

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝

  1. 1. 3-րդ մասում «որոշմամբ» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն․ «Հարցը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ նիստով։ Հարցը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին Հանձնաժողովը կայացնում է պատճառաբանված որոշում։».
  2. 2. 10-րդ մասում «շարունակվում է» բառից հետո լրացնել «նիստը» բառով.
  3. 3. 13-րդ մասում «մեծամասնությամբ» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն․ «Հանձնաժողովի անդամն իրավունքի ունի ներկայացնելու հատուկ կարծիք Հանձնաժողովի եզրակացության կամ որոշման պատճառաբանական, ինչպես նաև եզրափակիչ մասի վերաբերյալ, որը հրապարակվում է եզրակացության կամ որոշման հետ: Հանձնաժողովի անդամը հատուկ կարծիք ներկայացնում է Հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով.
  4. 4. 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  5. 5. 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։ Որոշումների և եզրակացությունների այն հատվածը, որը պարունակում է պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք, հրապարակման ենթակա չէ:»։

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. 1-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը և դրանց պահպանմանը հետևելը.

2) օրենքով սահմանված պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքի) և շահերի բախմանը վերաբերող կարգավորումների պահպանմանը հետևելը.

3) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը.

4) հայտարարագրման գործընթացի ապահովումը, կառավարումը, վերահսկումը.

5) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը.

6) հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերի մշակումը և դրանց իրականացման հսկողությունը, ոլորտային ծրագրերի մշակմանը մասնակցությունը. 

7) օրենդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով անձանց բարեվարքության ուսումնասիրության իրականացումը.

8) կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ուսումնական ծրագրերի մշակմանն ու կիրարկմանն աջակցելը».

  1. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-14-րդ կետեր.

«13) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, գնահատման, դրանց զսպմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

14) օրենսդրության շրջանակներում այլ մարմինների հետ համագործակցությունը։»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1․ 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) սույն օրենքով սահմանված հիմքերով իրականացնում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վերաբերյալ վարույթներ.».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. սահմանում է հայտարարագրերի ձևանմուշը,  հայտարարագրերի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման և ոչնչացման կարգերը, ինչպես նաև հայտարարագրերի ստուգման մեթոդաբանությունը և կարգը, ռիսկային չափորոշիչների մշակումը։ Սույն կետով սահմանված հայտարարագրերի ստուգման մեթոդաբանությունը հրապարակման ենթակա չէ։».

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. վերահսկում է օրենսդրության հիման վրա հայտարարատուների կողմից հայտարարագրերերի լրացման և ներկայացման պահանջների պահպանումը, ստուգում է հայտարարագրված տվյալների ամբողջականությունը և արժանահավատությունը, ինչպես նաև հայտարարատուի գույքի էական փոփոխության օրինականությունը և արժանահավատությունը, քննում և լուծում է հայտարարագրերի լրացման և ներկայացման վերաբերյալ գործեր.».

4) 11-րդ կետում «տվյալներ» բառից հետո լրացնել հետևյալ բառերը. «, սահմանում է այլ մարմինների կողմից սույն կետում նշված խախտումների մասին Հանձնաժողովին տեղեկություններ ներկայացնելու կարգը.» բառերը.

5) 16-րդ կետում «կրթական» բառը փոխարինել «առարկայական» բառով.

6) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ և 26.2-րդ կետեր.

«26.1. իրավասու է սույն օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պահանջելու գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր.

26.2. իրականացնում է Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով Հանձնաժողովի իրավասությանը վերապահված իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթ և կիրառում պատասխանատվության միջոցներ.».

7) 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-37-րդ կետեր.

«35. սահմանում է հայտարարագրման էլեկտրոնային համակարգի կառուցվածքը և տվյալների ավտոմատացված մշակման կարգը.

  1. մշակում և հաստատում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանությունները.
  2. կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա աջակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի զսպման (առողջացման) ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:».
  3. 2-րդ մասում «22-րդ» բառը փոխարինել «25-րդ» բառով.

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

      «Հոդված 25. Հայտարարագրերի ստուգումըստուգման տեսակները և հիմքերը

      Սույն օրենքի իմաստով «հայտարարագրերի ստուգումը» Հանձնաժողովի կողմից իրականացվող գործընթաց է, որի միջոցով պարզվում է հայտարարագրված տվյալների արժանահավատությունը, ամբողջականությունը, հայտարարագրերի լրացմանը և ներկայացմանը վերաբերող օրենսդրության պահանջների պահպանումը, ինչպես նաև հայտարարատուի գույքի էական փոփոխության օրինականությունը և արժանահավատությունը։

 

  1. Հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումները կարող են լինել պարզ և համալիր.

1) պարզ է համարվում «Հանրային ծառայության մասին»  օրենքով և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի (այսուհետ՝ հայտարարատու) կողմից ներկայացված մեկ հայտարարագրի՝ լրացման և ներկայացման պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների ամբողջականության և արժանահավատության ստուգումը,

2)  համալիր է համարվում հայտարարատուի կողմից ներկայացված բոլոր հայտարարագրերի՝ լրացման և ներկայացման պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների ամբողջականության և արժանահավատության, ինչպես նաև հայտարարատուի գույքի էական փոփոխության օրինականության և արժանահավատության ստուգումը։

  1. Հայտարարագրերի ստուգման հիմքերն են՝

1) հայտարարագրերի լրացման, ներկայացման պահանջների առերևույթ խախտման, հայտարարագրված տվյալների անարժանահավատ կամ հայտարարատուի գույքի էական փոփոխության օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները.

2) Հանձնաժողովի նախաձեռնությունը, որի հիմքերն են՝ Հանձնաժողովի կողմից մշակված ռիսկային չափորոշիչները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման արդյունքում Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները։

  1. Հայտարարագրերի ստուգման ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն: Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը կամ այդ գույքը տնօրինելն ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ։
  2. Հայտարարագրերի ստուգման ընթացքում Հանձնաժողովն իրավասու է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց բանկային պահատուփերի և հաշիվների առկայության, հաշվի մնացորդի, հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` հարցման մեջ նշելով անձի տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը։ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով: Հանձնաժողովն իրավասու է նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու օտարերկրյա բանկերից, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերից կամ ներկայացուցչություններից։
  3. Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալուց հետո Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից պահանջելու ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ նյութերն ուղարկելու Գլխավոր դատախազություն։
  4. Տեղեկությունները և փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել երեսուն օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները, տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից ներկայացված հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:
  5. Հայտարարագրերի ստուգման գործընթացում ապահովվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը և հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը:
  6. Հանձնաժողովը հայտարարագրերի ստուգում իրականացնելու վերաբերյալ կայացնում է որոշում.

1) համալիր ստուգումների առավելագույն ժամկետը իննսուն օր է՝ սկսած ստուգման որոշում կայացնելու օրվանից։ Սույն մասով նախատեսված համալիր ստուգումների իրականացման առավելագույն ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ՝ ևս իննսուն օրով, սակայն ոչ ավելի, քան երկու անգամ,

2) պարզ ստուգումների առավելագույն ժամկետը երեսուն օր է՝ սկսած  Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից։  Սույն կետով նախատեսված պարզ ստուգումների իրականացման առավելագույն ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ՝ ևս 30 օրով, սակայն ոչ ավելի, քան երկու անգամ։

  1. Հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմվում է ստուգման արձանագրություն։ Արձանագրության ձևը և դրա նկատմամբ ներկայացվող այլ պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
  2. Հայտարարագրերի ստուգման ընթացքում Հանձնաժողովն իրավասու է նվազագույնը տասը, իսկ առավելագույնը՝ երեսուն օր ժամկետում հայտարարատուից պահանջելու պարզաբանումներ և լրացուցիչ փաստաթղթեր հայտարարագրված տվյալների վերաբերյալ։ Հանձնաժողովի պահանջը հայտարարատուին կարող է ներկայացվել ինչպես գրավոր ձևով Հանձնաժողովին տեղեկություններ ներկայացնելու, այնպես էլ՝ Հանձնաժողովի նիստին հրավիրելու և բացատրություններ տալու միջոցով։
  3. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները։
  4. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարումից կամ դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։
  5. Եթե հայտարարագրերի ստուգման արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրը սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
  6. Եթե սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդին։
  7. Եթե սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերում հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելուն զուգահեռ, նյութերն ուղարկում է Ազգային Ժողովի խմբակցություններ՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։
  8. Եթե հայտարարագրերի ստուգման արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատուի գույքի էական փոփոխությունը չի հիմնավորվում օրինական եկամուտներով կամ արժանահավատ չէ, կամ հայտարարատուի մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է՝

1) հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը տասը, իսկ առավելագույնը՝ երեսուն օր ժամկետ.

2) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ: Սույն կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ նշելով այն հանգամանքները, որոնք կարող են պարզվել իրավիճակային հայտարարագիրը ներկայացնելով:   

  1. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով:
  2. Եթե հայտարարատուն սույն հոդվածի 17-րդ մասում նշված դեպքերում սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ վերջիններս բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, Հանձնաժողովն այդ մասին համապատասխան որոշում կայացնելուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գլխավոր դատախազություն:
  3. Եթե սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դեպքերում հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա Հանձնաժողովը, նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, հարուցում է կարգապահական վարույթ։ Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդին։
  4. Եթե սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դեպքերում հայտարարատուն Սահմանադրական դատարանի դատավոր է, ապա Հանձնաժողովը, նյութերը Գլխավոր դատախազություն ուղարկելուն զուգահեռ, դրանք ուղարկում է Ազգային Ժողովի խմբակցություններ՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման առաջարկությամբ։
  5. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:»:

Հոդված 9. Օրենքի 26.1-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասում՝
  • 1-ին կետում «գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն» բառերը փոխարինել «գույքի և եկամուտի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով նախատեսված ամփոփ տեղեկատվություն» բառերով.
  • 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) թեկնածուի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները, այդ թվում՝ կրթության, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև վերջին հինգ տարում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ.».

  • 3-րդ կետի «ենթարկված լինելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անձի մասնակցությամբ քննվող կամ քննված քաղաքացիական գործերի առկայության» բառերը.
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով վերջին տասը տարում հանրային պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին»  օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկություններ.».

  1. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները, ինչպես նաև բարեվարքության ուսումնասիրության և գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Հանձնաժողովը։».

  1. 5-րդ մասում՝

1)  2-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների, անձի մասնակցությամբ քննվող կամ քննված քաղաքացիական գործերի ուսումնասիրություն, այդ թվում՝ հայտարարագրում ներկայացված տվյալների ստուգման միջոցով.».

2) 4-րդ կետում՝ «անձի» բառը փոխարինել «անձի և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների» բառերով.

  1. 7-րդ մասում «հարելու հնարավորության» բառերից հետո լրացնել «, գույքի փաստացի տիրապետման, անձի հետ փաստացի համատեղ բնակության, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելու կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալու կամ այդ գույքը տնօրինելու փաստերի» բառերը.
  2. 9-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Թեկնածուի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ՝ եզրափակիչ մասի, որը տվյալ անձին նշանակելու լիազորություն ունեցող մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքում:»:

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածում՝

  1. 1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։»․
  2. 2. 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածում՝

  1. 1. 1-ին մասում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «մեկօրյա» բառը՝ «եռօրյա» բառով․
  2. 2. 2-րդ մասում «48 ժամվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով․
  3. 3. 5-րդ մասում «ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելուն հաջորդող օրն» բառերը փոխարինել «եռօրյա ժամկետում» բառերով։

 Հոդված 12. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «մեկօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով։

 Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. 1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը և (կամ) եզրակացությունը թողնում է անփոփոխ և ընդունում է եզրակացություն».
  2. 2. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 Հոդված 14. Օրենքի 41.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  1. «Օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման շրջանակներում Հանձնաժողովն անձանց հասցեագրվող գրությունները, ծանուցագրերը և այլ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը (սույն հոդվածում այսուհետ՝ ծանուցում) ծանուցում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գաղտնիության ապահովման նպատակով՝ «ծառայողական» դրոշմագրով փակ ծրարներով:
  2. Անձի գրավոր միջնորդության հիման վրա ծանուցումն ուղարկվում է Հանձնաժողովին անձի կողմից հայտնած՝ իր համար նախընտրելի հասցեով կամ անձնական էլեկտրոնային փոստի հասցեով:
  3. Անձը Հանձնաժողովի կողմից գործառույթների իրականացման շրջանակներում կամ սեփական գրավոր միջնորդության հիման վրա կարող է ծանուցվել նաև առձեռն։ Ծանուցումը առձեռն հանձնելու դեպքում Հանձնաժողովի աշխատակազմը պահպանում է ծանուցումը հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթը: Անձի կողմից ծանուցումն ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում ծանուցման մեջ, որը հավաստվում է ծանուցումը հանձնող Հանձնաժողովի աշխատակցի  ստորագրությամբ՝ ամսաթվի նշմամբ:
  4. Եթե անձը հրաժարվում է առձեռն ստանալ ծանուցումը, կամ անձի բնակության, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հայտնած հասցեով ուղարկված ծանուցումը փոստային ծառայության կողմից վերադարձվել է, ապա Հանձնաժողովը ծանուցումը տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, և անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը:
  5. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ միաժամանակ ծանուցումն ուղարկվում է անձի աշխատանքի վայրի հասցեով կամ անձի հաշվառման վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
  6. Էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված ծանուցումը համարվում է  պատշաճ, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

Հոդված 15.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև Հանձնաժողովի կողմից hայտարարագրի ձևանմուշը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելը, շարունակում է գործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշումը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ հայտարարագրման հետ կապված իրավակարգավորումների դեպքում՝ նաև օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․4-րդ մասով․

«5.4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնը ժամանակավոր հիմունքներով զբաղեցնող անձը հանձնաժողով է ներկայացնում իրավիճակային հայտարարագիր:»:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում՝   

  1. 8-րդ մասում «հայտարարատու պաշտոնատար անձի» բառերը փոխարինել «առանձին» բառով:
  2. 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը, ինչպես նաև  նրա ընտանիքի անդամը հավաստում է, որ ներկայացված հայտարարագիրը  լրացվել է անձամբ:»:

  1. 3. 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»։

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին (այդ թվում՝ ժամանակավոր հիմունքներով պաշտոն զբաղեցնելու մասին) հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տրամադրելով համապատասխան ակտի պատճենը, որը չիրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ծանուցման ձևը և կարգը սահմանում է հանձնաժողովը:»:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածում՝

  1. 1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Օրենսդրությամբ սահմանված հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք  պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող երեսուն օրվա ընթացքում: Նշված անձինք տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Օրենսդրությամբ սահմանված հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից հայտարարագիրը օրենսդրությամբ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցում է հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում համապատասխան հայտարարագիրը։»:

  1. 2-րդ մասից հանել «Սույն դրույթը կիրառելի չէ, եթե հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքին համապատասխան պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր երբևէ չի ներկայացրել: Այդ դեպքում հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր» նախադասությունը:

Հոդված 6.  Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «այլ կերպ բացահայտված է:» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. «Տվյալի անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված լինելու դեպքերը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:

Հոդված 7.  Օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից hայտարարագրի ձևանմուշը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելը, շարունակում է գործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշումը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 7-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով։

Հոդված 2. Օրենսգրքի 16928-րդ հոդվածում

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.  «Հանրային ծառայության մասին» օրենքով  և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից օրենքով սահմանված կարգով ծանուցվելուց հետո երեսուն օրվա ընթացքում չներկայացնելը` 

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»․

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

««Հանրային ծառայության մասին» օրենքով  և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ հայտարարագիրը հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից անձամբ չլրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:» 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18929-րդ հոդվածով.

«Հոդված 18929 . Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր քարտուղարի կամ գլխավոր քարտուղարի գործառույթներ իրականացնող անձի կողմից տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին (այդ թվում՝ ժամանակավոր հիմունքներով պաշտոն զբաղեցնելու մասին) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր քարտուղարի կամ գլխավոր քարտուղարի գործառույթներ իրականացնող անձի կողմից տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին (այդ թվում՝ ժամանակավոր հիմունքներով պաշտոն զբաղեցնելու մասին) հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով չծանուցելը և (կամ) համապատասխան ակտի պատճենը չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև ութսունապատիկի չափով:»։

Հոդված 4. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում «189.19-189.24-րդ» բառերից հետո լրացնել  «189.29-րդ»  բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 314.4 հոդվածով.

«Հոդված 314.4. Հայտարարագիրն անձամբ չլրացնելը, որը հանգեցրել է  հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելուն

«Հանրային ծառայության մասին»  օրենքով  և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրն անձամբ չլրացնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է հայտարարագրում հայտարարագրման ենթակա էական տվյալի սխալ կամ ոչ ամբողջական ներկայացվելուն՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Discussed

    25.04.2022 - 10.05.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4695

Print

Suggestions

Արա Սաղումյան

29.04.2022

Կարծում եմ՝ խնդրահարույց են հայտարարագիրն անձամբ լրացնելու վերաբերյալ նախագծերով առաջարկվող լրացումները: Մասնավորապես, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հավաստվում է, որ ներկայացված հայտարարագիրը լրացրել է անձամբ հայտարարատուն, ապա որ դեպքերում և ինչպես է ապացուցվելու, որ հայտարարագիրը լրացրել է այլ անձ: Մյուս կողմից, եթե հայտարարատուն չի տիրապետում ծավալուն ու բարդ հայտարարագիրն առցանց լրացնելու համար անհրաժեշտ համակարգչային գիտելիքների և ունակությունների, կամ կույր է, կամ չունի մարմնի վերին վերջույթներ (քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ ՀՀ Սահմանադրությամբ չկան այդպիսի սահմանափակումներ) ապա նրանք ինչպե՞ս են անձամբ լրացնելու հայտարարագիրը և, ինչու պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե անձամբ ի վիճակի չլինեն լրացնելու հայտարարագիրը: Միգուցե կարելի քննարկել հայտարարագիր լրացնելը իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա և հայտարարատուի պատվերով մասնագիտացված անձանց պայմանագրով վերապահելու հայտարարատուի իրավունքի մասին հարցը՝ նախատեսելով կողմերի համար հասցեական պատասխանատվություն հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Վերոգրյալի կապակցությամբ առաջարկում եմ ձեռնպահ մնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածը նոր 6-րդ մասով լրացնելուց և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծից, հատկապես, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր քրեական օրենսգիրքը և իմաստազուրկ է գործող օրենսգրքում լրացում կատարելը: Հ.Գ. Հակասություններից խուսափելու համար անհրաժեշտ է այժմվանից մտածել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կանխիկ գործառնությունների սահմանափակման չափը (մեկ միլիոն դրամ) և 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափերը (500.000 և 300.000 դրամ) կանոնակարգելու մասին:

See more